Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ֆրանցիսկոս պապը կանանց դերակատարման մասին եկեղեցում, ընտանիքում և աշխատանքում….

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը  հայտնի  է ժամանակակից աշխարհի  ամենաարդիական  հիմնախնդիրների շուրջ ունեցած իր առաջադեմ  հայացքներով: Նա մեկ  անգամ չէ, որ հրապարակավ հայտնել է իր կարծիքը ` հարստության և աղքատության, արդարության և հավասարության, հասարակության մեջ կնոջ դերի, ամուսնության և իշխանության վերաբերյալ։

 

Նա  դեմ է հղիության արհեստական ​​ընդհատմանը և էվթանազիային, բայց պաշտպանում է  արտամուսնական կապերից ծնված  երեխաներին…   Նա պարբերաբար հարցականի տակ է դնում կապիտալիզմի  արդարությունը, քանի որ այն  անհավասարություն է ստեղծում…  Նա փորձում է խուսափել  խրատական տոնից, և հայտնի է  արտահայտությամբ.  «Ո՞վ եմ ես, որ  դատեմ»…

 

Ընդամենը մի քանի մեջբերում նրա վերջին մեկ տարվա իր  ելույթներից, որ հասկանալի լինի Կաթոլիկ եկեղեցու  հովվապետի  դիրքորոշումը  աշխատանքում, և ընտանիքում,  սոցիալական և կրոնական կյանքում կանանց դերակատարման մասին:

 

«… Անհրաժեշտ է խթանել կանանց մասնակցությունը հասարակական կյանքում, աշխատանքում  և այնտեղ, որտեղ  կարևորագույն որոշումներ են ընդունվում՝   միաժամանակ պահպանելով իրենց ուրույն դերն ընտանիքում: Դուք չեք կարող թողնել կանանց առանց աջակցության՝  իրականացնելու համար  այդ բեռըԲոլոր հաստատությունները, այդ թվում եկեղեցինպետք է ապահովեն, որ կանայք ունենան  ընտրության ազատություն՝  հնարավորություն տալով նրանց իրագործել սոցիալական և կրոնական պարտավորվածություններն  ընտանեկան կյանքի հետ ներդաշնակության մեջ»…  

 

«Ինչու կանայք պետք է վաստակեն ավելի քիչ, քան տղամարդիկ: … Նրանք ունեն նույն իրավունքները: Քրիստոնյանները պետք է պայքարեն նման անհավասարւթյուն դեմ: Անհրաժեշտ է վերացնել  կանանց և տղամարդկանց շախատավարձերի տարբերությաունների միջև առկա բացը»:

 

«Յուրաքանչյուր տղամարդ և յուրաքանչյուր կին, որ պատրաստվում է անցնել պետական պաշտոնի, պետք է իրեն 2 հարց տա. «Արդյո՞ք ես իմ համաքաղաքացիներին սիրում եմ այնպես, որպեսզի ավելի լավ ծառայեմ նրանց: Եվ արդյո՞ք ես այնքան հեզ եմ, որպեսզի լսեմ յուրաքանչյուր կարծիք և ընտրեմ ճիշտ ճանապարհ»: Եթե Դուք պատրաստ չեք դրական պատասխանել այս հարցերին, ապա Ձեր ծառայությունն օգտակար չի լինի»:

 

«Կանանց անհրաժեշտ է ավելի շատ տեղ տալ  եկեղեցական կյանքումանհրաժեշտ է հաղթահարել այն կարծրատիպերը, ըստ որոնց տղամարդիկ և կանայք հակադրվում են միմյանց , անհրաժեշտ է ընդունել   փոխլրացման   և տարբերությունների մեջ   հավասարության մոդելը»; 

 

«Ժամանակն է , որ կանայք զգան իրենց ոչ  որպես հյուրեր, այլ   հանրային և եկեղեցական կյանքի լիարժեք մասնակիցներ: Այս հարցը  անհետաձգելի է,  հավասարության և   տարբերությունների խնդրին  պետք է մոտենալ գաղափարախոսական դիրքերից, քանի որ դա խանգարում է  իրականության  ադեկվատ ընկալմանը»:

 

«Արևմուտքում  արդեն անցյալի գիրկն է անցել կնոջ  ստորադասությունը ենթադրող սոցիալական մոդելը; Սակայն, այդ մոդելը դեռևս չի սպառել իր բացասական հետևանքները: Մենք նաև հաղթահարել ենք  երկրորդ մոդելը, որը ենթադրում է   զուտ մեխանիկական պարիտետ և բացարձակ հավասարություն:   Այսպիսով, ձևավորվել է   նոր մոդել –  իրավահավասարության և  տարբերությունների մեջ  փոխլրացման   մոդելը՝ կանանց ու տղամարդկանց փոխհարաբերությունները  պետք է հիմնված լինեն  փոխադարձ ճանաչման անհրաժեշտության վրա. մեկն անհրաժեշտ է մյուսին և հակառակը:  Միայն այդ դեպքում անձը կարող է  ամբողջապես իրացվել»….

 

Այս դիրքորորշումներից   շատերը հնչեցվել են անցյալ տարի Վատիկանում  տեղի ունեցած «Կանանց մշակույթները. հավասարության եւ տարբերության միջեւ » համաժողովի ընթացքում Ֆրանցիսկոս պապի ելույթում:

 

Իսկ այս տարվա մայիսին  Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտնել է հանձնախումբ ստեղծելու մտադրության մասին, որը կուսումնասիրի կանանց սարկավագ ձեռնադրվելու հնարավորության հարցը:

 

«Ֆրանցիսկոս պապն ընդունել է կանանց կրոնական կազմակերպությունների 900 ղեկավարների ամբողջ աշխարհից: Կին սարկավագների և այդ հարցն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման հնարավորության մասին հարցերին պապը պատասխանել է անկեղծորեն․

 

«Եկեղեցու համար օգտակար կլինի այդ հարցի պարզաբանումը: Ես համաձայն եմ: Ես կբանակցեմ, կպարզեմ, թե ինչ հնարավոր կլինի անել դրա համար»,- գրել   է    իտալական  La Repubblica  թերթը:  «Հռոմի պապի ինքնաբուխ պատասխանն այսօր բացում է նոր հնարավորությունների աշխարհ», –  մեկնաբանում է  թերթի թղթակիցը, նշելով, որ  սարկավագներն ամենացածր աստիճանն են սրբազան հիերարխիայում:

 

Նրանք կարող են քարոզ կարդալ, դասավանդել, նաև մասնակցել մի շարք արարողությունների, օրինակ՝ հուղարկավորության կամ հարսանեկան ծեսերի:  Սարկավագները եպիսկոպոսներին և քահանաներին օգնում են պատարագների ժամանակ, սակայն ինքնուրույն վարել քրիստոնեական հավաքը և խորհուրդներ իրականացնել չեն կարող:

 

Այս պահի դրությամբ՝ կաթոլիկ եկեղեցում միայն տղամարդիկ կարող են քահանա կամ սարկավագ լինել, ընդ որում՝ քահանաները պետք է հետևեն կուսակրոնության կանոններին, իսկ սարկավագները կարող են ամուսնանալ: Նրանք կարող են իրականացնել որոշ խորհուրդներ՝ մկրտություն, պսակադրություն, ինչպես նաև քարոզել եկեղեցում, բայց չեն կարող օրհնել հացն և գինին:

 

Ինչպես նշել Է BBC-ն, Պապի խոսքը չի նշանակում, թե Վատիկանը պաշտոնապես հայտարարել է այս հարցը քննարկելու մտադրության մասին: Այնուամենայնիվ, այն վկայում Է Ֆրանցիսկոս Պապի պատրաստակամությունը՝ քննարկելու եկեղեցում կնոջ դերի հարցը:

 

Նույն կարծիքին է  La Repubblica թերթը,  որը գրել է. «Ֆրանցիսկոս Պապը ցանկանում է, որ կանայք ձեռք բերեն ավելի կարևոր դեր եկեղեցում: Խոսքը ոչ թե ֆեմինիզմի մասին է, այլ բոլոր մկրտվածների իրավունքի մասին՝ տղամարդկանց և կանանց»:

 

Եվս մեկ նորարարություն  Ֆրանցիսկոս Պապի կողմից, այն  տեղի է ունեցել  այս տարի  Սուրբ Զատիկի կապակցությամբ: Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինն այցելել է Հռոմի մերձակայքում գտնվող փախստականների ճամբար, որտեղ,Aljazeera լրատվական կայքի փոխանցմամբ,  լվացել և համբուրել է փախստականների ոտքերը, ընդ որում ոչ միայն կաթոլիկների, այլ նաև  մուսուլմանների:

 

Հռոմի Պապի մասնակցությամբ ավանդաբար կատարվող ատնալվայի արարողությունը կաթոլիկ եկեղեցու ծառայության յուրահատուկ դրսևորումներից մեկն է: Եթե նախկինում այս արարողությանը մասնակցելու համար  ընտրվում էր 12 տղամարդ, որոնք խորհրդանշում էին Հիսուսի 12 առաքյալներին, ապա  այս տարի՝ Ֆրանցիսկոս Պապի ջանքերով, կարգը փոխվել է և արարողությանը մասնակցել են 8 տղամարդ և 4 կին:

 

Ըստ  միջազգային մամուլի հարապարակումների

 

Կարդացեք նաեւ թեմայի շուրջ.

 

Ֆրանցիսկոս պապի 7 թևավոր խոսքերը

 

 

 

Դիտումների քանակը` 1076

Վերադառնալ վերև