Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Գենդերային անհավասարությունն աշխատաշուկայում՝ ըստ ԱՄԿ-ի

Ըստ վիճակագրական տվյալների` Հայաստանում կանանց աշխատավարձը կազմում է տղամարդկանց աշխատավարձի 64,1, Վրաստանում` 57,7 տոկոսը, Ադրբեջանում՝ 44 տոկոսը:

Մասնագետների գնահատականներով՝ հարավկովկասյան 3 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, աշխատանքի շուկաներում խնդիրները բազմաթիվ են, այդ թվում՝ գործազրկության բարձր մակարդակ և ցածր աշխատավարձ, ինչը  հատկապես զգալի է գենդերային առումով, գրում է 168 Ժամ-ը ՝ անդրադառնալով  Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) «Աշխատավարձն ու արդարացի աճը»  2012/2013 զեկույցին:

 

Զեկույցի համաձայն՝ վերջին մի քանի տարիների ընթացքում սեռերի աշխատավարձի միջև առկա խզումը տարածաշրջանում նվազել է, բայց այլ անհամաչափությունները դեռևս ակնհայտ են: 2012 թ-ի տվյալներով՝ Հայաստանում աշխատանք չունի կանանց 46%-ը, Վրաստանում՝ 40%-ը, Ադրբեջանում՝ 37%-ը: Հետաքրքրական է, որ տղամարդկանց առումով Հայաստանում գործազուրկները 25% են, Վրաստանում՝ 31%, Ադրբեջանում՝ 44%: Այսինքն՝ Ադրբեջանում ավելի շատ կանայք են աշխատում, քան տղամարդիկ:

 

Աշխատուժի շուկայում սեռերի հանդեպ խտրական վերաբերմունքն արտահայտվում է նաև վճարված աշխատավարձի չափով՝ նույն աշխատանքի համար կանայք ավելի քիչ են վարձատրվում, քան տղամարդիկ: ԱՄԿ-ի տվյալներով՝ Հարավային Կովկասում վարձատրության անհամաչափությունն ամենաբարձրն է աշխարհում: Ընդ որում՝ 52 երկրներից կազմված ցուցակում առաջին տեղում Ադրբեջանն է, երկրորդում՝ Հայաստանը, իսկ Վրաստանը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:

Աղբյուրը՝168 Ժամ

 

Կարդացեք այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կանայք աշխատանքի շուկայում. գործատուների պահանջները երբեմն աբսուրդի են հասնում

«Հայաստանի աշխատանքային շուկայի գենդերային ասպեկտը». հետազոտություն

Կանանց զբաղվածության գլոբալ միտումները. գենդերային խզումը մեծանում է

Փնտրում եմ աշխատանք. ի՞նչ է առաջարկում Հանրային Խորհուրդը/ վիդեո

 

 

Դիտումների քանակը` 3341

Վերադառնալ վերև