Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Չանտեսելով ոչ ոքի՝ վերջ տանք կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը»

Այսօր Մատենադարանում կայացած միջոցառումով,   ազդարարվեց Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյա համաշխարհային քարոզարշավի մեկնարկը Հայաստանում: Այս տարվա  քարոզարշավի թեման է՝ «Չանտեսելով ոչ ոքի՝ վերջ տանք կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը»։ Քարոզարշավը սկիզբ է առնում   նոյեմբերի 25-ին (Կանանց նկատմամբ բռնության վերացման օր) եւ ավարտվում  դեկտեմբերի 10-ին (Մարդու իրավունքների օր)։ 

Բացման արարողության ժամանակ հանդես եկան  Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի, Եվրոպական միության պատվիրակության, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարները, Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության և ԱՄՆ դեսպանները, ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:  

 

«Կանանց ու աղջիկների նկատմամբ գործադրվող բռնության երևույթը, ցավոք,  շարունակում է պահպանվել ողջ աշխարհում, և Հայաստանը նույնպես զերծ չէ դրանից»,- միջոցառման մեկնարկին ասաց ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն:

 

Նրա խոսքով՝ կանանց և աղջիկների դեմ ուղղված բռնությունը գենդերային անհավասարության ծայրահեղ դրսևորում, որի հետևանքով կանայք և աղջիկները զրկվում են իրենց  իրավունքներից, ինչպես նաև կյանքի սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներին մասնակցելու հավասար հնարավորություններից: «Նման իրավիճակը կորստաբեր է ոչ միայն անձնական, այլև ազգային մակարդակով և լուրջ հետևանքներ է ենթադրում ցանկացած հասարակության կայուն զարգացման համար: Այն ոչ միայն անդրադառնում է ցանկացած երկրի սոցիալական և տնտեսական կյանքի վրա, այլև վնասում է երկրի անվտանգությունը՝ առաջին հերթին ժողովրդագրական տեսանկյունից»,- ասաց նա,  նշելով, որ բռնության դեմ պայքարը  գլոբալ խնդիր է և Հայաստանը որևէ տեսանկյունից չի առանձնացվում և միայնակ չէ  իր պայքարում: «ՀՀ կառավարության արժանի է գնահատանքի ՝ կանանց ու տղամարդկանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու, գենդերային բռնությունն ու ընտանեկան բռնությունը վերացնելու իր պարտավորության իրականացնելու, ինչպես նաև սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեմ պայքար մղելու ուղղությամբ իր հետևողական աշխատանքի համար,: Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության պատրաստակամությունը և ընտանեկան բռնության վերացմանն ուղղությամբ ձեռնարկվող վճռական քայլերը: Սա անկասկած հրատապ խնդիր է»,- ընդգծեց ՄԱԿ-ի մշտական համակարգողը:

 

Բրեդլի Բուզետտոն  հիշեցրեց,  որ ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի վերջին զեկույցի, որում յուրաքանչյուր հարցված 100 տղամարդկանցից 17-ը խոստովանել է, որ ֆիզիկական բռնություն է գործադրել, և համաշխարհային վերլուծությունը վկայում է այն մասին, որ ընտանեկան բռնության մասին օրենքներ ունեցող երկրներում ապրող կանանց ու աղջիկներին բռնության ենթարկվելու ավելի ցածր հավանականություն է սպառնում, քան նման օրենսդրություն չունեցող երկրներում:Ուստի, նշեց բանախոսը, իրենք խրախուսում են Հայաստանի կողմից «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունումը՝ որն իր հետ կբերի նոր սոցիալական պայմանագիր՝ ստեղծելով ցանկացած բռնության նկատմամբ զրոյական հանդուրժողականության մթնոլորտ:

 

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ ասաց, որ  մարդու իրավունքները համեմատելի չեն, դրանք կիրառվում են հավասարապես, ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոնվենցիայի 8-րդ հոդվածում այս իրավունքները համադրվում են ֆիզիկական և հոգեբանական անխոցելիության իրավունքի հետ: Չկան այնպիսի   նկատառումներ, որոնք  կարող են  թուլացնել կան խարխլել կանանց արժանապատվության հենքերը:

 

 « Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան հստակ ամրագրում է ընտանեկան կյանքի, անձնական կյանքի իրավունքը և մենք՝ որպես Եվրամիություն, ցանկանում ենք, որ հայկական ընտանիքները լինեն ուժեղ, հաջողակ, երջանիկ»,- ասաց Պյոտր Սվիտալսկին։ Նա նաև նշեց, որ Եվրամիությունը որևէ արժեք չի պարտադրում գործընկերներին, երբեք չի փորձել դա անել և չունի նման մեխանիզմ: «Բայց Հայաստանը շատ ավելի երջանիկ վիճակում է գտնվում, քանի որ մենք հայտարարել ենք, որ կիսում ենք այդ արժեքները, հետևաբար, պարտադրելու որևէ բան էլ չունենք: Նույն ուղղությամբ ենք գնում, այս պահին մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի հիման վրա, որպեսզի այդ արժեքներն էլ ավելի ամրապնդենք և դարձնենք գործանական կիրառելի ՀՀ քաղաքացիների՝ մասնավորապես կանանց համար»,- ընդգծեց դեսպանը:

 

Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն էլ մանրամասն ներկայացնելով իր երկրի փորձը՝ նշելով, որ Գերմանիայում էլ լուրջ խնդիր կա կանանց դեմ բռնության գործընթացում, իսկ այս ուղղությամբ բանավեճերը սկսվել են 1970-ականներից միայն: 

 

«Երկար  ժամանակ քննարկվել են ընտանեկան բռնության խնդիրները, այդ թվում՝  ամուսնական հարաբերություններում բռնաբարության կամ աշխատանքի վայրում սեռական ոտնձգությունների հարցերը: Գերմանիան հետաքրքիր փորձ ունի կանանց դեմ ուղղված բռնությունների վերացման հետ կապված։ Մենք թեժ գիծ ունենք, որն աշխատում է օրը 24 ժամ, և բոլոր այն կանայք, ովքեր ունեն օգնության կարիք, կարող են զանգահարել, և իրենց խնդրին անպայման լուծում կտրվի»,- ընդգծեց Գերմանիայի դեսպանը: 

 

Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան էլ նկատեց, որ  ընտանեկան բռնությունն՝ ուղղված կլինի կանանց, թե երեխաների դեմ, ապա դա անձնական կամ ընտանեկան խնդիր չէ , ոչ էլ այն որևէ կերպ կարելի է հիմնավորել մշակույթով կամ ավանդույթով:

 

«Որևէ մշակույթ աշխարհում չի կարող արդարացնել ծեծը, բռնությունը, անմարդկային վերաբերմունքը կանանց կամ երեխաների նկատմամբ: ու երբ նշում են, որ կանանց և երեխաներին պաշտպանող  օրենքները  դեմ են իրենց ավանդույթներին, մշակույթին, հարց է առաջանում՝ արդյոք բարոյական է այն ավանդույթն, ըստ որի ամուսինը կարող է ծեծել կնոջը: Ցավոք, կան կարծրատիպեր, որոնք բերում են ընտանեկան բռնության»,-ասաց նա:

 

 

Նշենք, որ  միջոցառման ավարտին   Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների և դեսպանությունների  ներկայացուցիչները տարածեցին համատեղ հայտարարություն, որի տեքստին ամբողջությամբ  կարելի է ծանոթանալ այստեղ:

 

 

 

Դիտումների քանակը` 104

Վերադառնալ վերև