Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը կոչը՝ գենդերահեն բռնության դեմ ակտիվիզմի 16-օրյակի առիթով

Կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է լուրջ խնդիր լինել Հայաստանում։ Համաձայն ՀայաստանիՀանրապետության ոստիկանության հաշվետվությունների՝ 2014թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածումմոտ 1.500 կին ենթարկվել է բռնության։

 

 

Մենք ընդունում ենք, որ Հայաստանի կառավարությունը դրական քայլեր է ձեռնարկել կանանց նկատմամբբռնությանը դիմագրավելու ուղղությամբ, եւ խրախուսում ենք իշխանություններին շարունակել Ընդդեմգենդերային բռնության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրի ներքո դեռեւս մնացածպարտավորությունների արդյունավետ կատարումը։ Մենք նաեւ ողջունում ենք Հայաստանի ոստիկանությանկազմում մասնագիտացված բաժնի ստեղծումը, որը զբաղվում է ընտանեկան բռնության դեպքերիվերհանմամբ եւ կանխարգելմամբ, ինչպես նաեւ դրա պատճառների վերլուծությամբ եւ դրանց վերացմամբ։ՄԱԿ-ը նաեւ խրախուսում է կառավարությանն ավելացնել ջանքերը՝ ուղղված ընտանեկան բռնության դեմպայքարի համար անհրաժեշտ օրենսդրական շրջանակի ստեղծմանը, ներառյալ՝ առանձին օրենքի ընդունմանեւ առնչվող այլ իրավական ակտերի լրամշակման միջոցով, որպեսզի ընտանեկան բռնությունիցտուժածներին տրամադրվեն իրավական պաշտպանության անհրաժեշտ մեխանիզմներ։

 

 

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը բարձր է գնահատում հասարակական կազմակերպությունների ջանքերը՝ուղղված Հայաստանում կանանց նկատմամբ բռնության կանխմանը եւ ընտանեկան բռնությունիցտուժածների աջակցությանը։ Նման նախաձեռնություններին սատարել է նաև ՄԱԿ-ը: Մենք ողջունում եւաջակցում ենք Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի՝ «Ընտանեկան բռնությունների մասին» օրենքի վերափոխված նախագծի շուրջ երկխոսության մեջ կառավարությանը ներգրավելունախաձեռնությանը։ Մենք նաեւ գնահատում ենք ընտանեկան բռնությունից տուժածներին պաշտպանելուգործում այն կենսական դերը, որն ունի Կանանց աջակցման կենտրոնի կողմից գործարկվող ապաստարանը,եւ կոչ ենք անում ավելացնել նման ապաստարանների քանակը՝ առանց ուշացման եւ պատշաճ ձեւովարձագանքելու նման կարիք ունեցող անձանց։ Որպես երկարաժամկետ լուծում, հավասարապես կարեւոր էաշխատանքը ընտանեկան բռնություն գործադրողների հետ՝ կանանց նկատմամբ բռնության արմատականպատճառները վերացնելու նպատակով։

 

 

ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը եւ քաղաքացիական հասարակությանը՝կոնկրետ գործողություններ ձեռնարկելու հարցում, որոնք ուղղված կլինեն բոլոր կանանց եւ աղջիկներիիրավունքների իրացմանը, ինչը նրանց թույլ կտա ապրել բռնությունից զերծ կյանքով, ինչպես նաև կանխարգելման եւ արձագանքի համակարգի ուժեղացմանը: Կանանց նկատմամբ բռնության ոչ մի դեպքչպիտի մնա անտեսված։ ՄԱԿ-ը լիովին պատրաստակամ է սատարելու Հայաստանի կառավարությանը՝կատարելու ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք խթանում են տղամարդկանց եւ կանանցհավասար իրավունքներն ու հնարավորությունները, հարգանքը կանանց իրավունքների նկատմամբ եւդրանց պաշտպանությունը։

 

Կանանց նկատմամբ բռնության վերացման գործում բոլորս ունենք անելիք։ Մենք կոչ ենք ուղղում բոլորշահագրգիռ կողմերին, ներառյալ՝ կառավարությանը, միջազգային հանրությանը եւ քաղաքացիականհասարակությանը, լրատվության միջոցներին եւ հանրությանը, միավորելու իրենց ջանքերը՝ ուղղվածընտանեկան բռնությանը վերջ տալուն եւ կանանց նկատմամբ բռնության ցանկացած դրսեւորումչհանդուրժող քաղաքականության պահպանմանը:

 

Աղբյուրը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

 

 

Դիտումների քանակը` 2894

Վերադառնալ վերև