Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Զուգահեռներ. Ճապոնիան մշակել է երկրում ծնելիության աճը խթանելու ծրագիր

 Կառավարության ծրագիրը թույլ կտա երկրի բնակչության թիվը պահպանել 100 մլն. մակարդակում նույնիսկ 50 տարի անց: 

Ճապոնիայի կառավարությունը մշակել է միջոցառումների ծրագիր, որոնք նախատեսում են ընտանիքում երրորդ երեխայի ծնվելու դեպքում պետության աջակցություն, ինչն էլ թույլ կտա պահպանել երկրի բնակչության թիվը 100 մլն. մակարդակում 50 տարի անց, –  այս մասին է հաղորդել  «Ասախի» թերթը երկուշաբթի օրը:

 

Ծրագիրը պետք է ներառվի «Տնտեսության և ֆինանսների հիմնական ուղղությունների մեջ», որոնք կառավարությունն ընդունելու է հունիսի վերջին: Ակնկալվում է, հարցի ֆինանսական կողմը հաշվի է առնվելու հաջորդ ֆինանսական տարվա բյուջեում, որը Ճապոնիայում սկսվում է 2015 թ. ապրիլի 1-ից:

 

Ծնելիության խթանման կառավարության ծրագիրը իր առջև շատ ամբիցիոզ խնդիր է դնում.  բարձրացնել ծնելիության ցուցանիշը (ծնված երեխաների հարաբերակցությունը մեկ կնոջ հաշվով) ներկայիս 1,47-ից մինչև 2,07 2030թ.: Սա հնարավորություն կընձեռի 2060թ. ունենալ 100 մլն. բնակչություն: Գիտնականների հաշվարկներով առանց որոշակի գործողություններ ձեռնարկելու 50 տարվա ընթացքում Ճապոնիայի բնակչության թիվը կկրճատվի ներկայիս 127 մլն.-ից մինչև 86 մլն.: 100 մլն.-ի կրիտիկական շեմը կարող է հատվել  2040 թվականի  վերջին, իսկ  2060 թ. 65-ից  բարձր տարիք ունեցող մարդկանց ամսնաբաժինը կկազմի բնակչության 40%:

 

Կառավարությունը մտադիր է փոխել ծնելիության կրճատման և հասարակության մեջ թոշակառուների թվի ավելացման ներկայիս միտումը մինչ 2020թ.:

 

Նախկինում հրապարակված տվյալների համաձայն 2013 թ.  Ճապոնիայում  ծնելիությունը եղել է ամենացածրը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ողջ ընթացքի համեմատ. ծնելիության ցուցանիշը կազմել է 1,43, իսկ նորածինների թիվը մեկ տարվա ընթացքում հասել է ռեկորդային ցածր մակարդակի 1,02 մլն. մարդ: Միևնույն ժամանակ հաշվի առնելով 1.27 մլն. մարդկանց մահացությունը, երկրի բնակչությունը, որը կազմում է մոտավորապես 128 մլն մարդ, անցյալ տարվա ընթացքում կրճատվել է 240 հազարով:

 

Մի քանի տասնամյակ շարունակ Ճապոնիայում նշանակալի ժողովրդագրական փոփոխություններ չեն եղել, սակայն վորջերս երկրի բնակչությունը սկսել է արագ տեմպերով կրճատվել: Պատճառը կյանքի երկարատևությունն ու ոչ բարձր ծնելիությունն են, որոնք հանգեցրեցին  տարեցների  թվի բարձրացման: Ներկայումս 65-ից բարձր տարիք ունեցող մարդկանց մասնաբաժինը Ճապոնիայում արդեն հասել է ամբողջ բնակչության 24.4%, մինչդեռ 15 տարեկան երեխաների մասնաբաժինը կրճատվել է մինչև 13.1%:

 

«Հասարակության ծերացումը» – ծնելիության կրճատման պայմաններում ծեր անաշխատունակ բնակչության թվի ավելավցումը- համարվում է ժամանակակից Ճապոնիայի ամենալուրջ խնդիրներից մեկը:

 

Ճապոնական իշխանությունները լրջորեն քննարկում են այն բոլոր հնարավոր միջոցառումները, որոնք պետք է դադարեցնեն բնակչության թվի կրճատումը: Մասնավորապես, կառավարությունը դիտարկում է երեխայի ծննդյան համար տրվող միանվագ  վճարի ամենաքիչը 2 անգամ բարձրացնելու հարցը: Բացի այդ, քննարկում են թոշակային տարիքը ներկայիս 65-ից մինչև 70 բարձրացնելու առաջարկը, ինչպես նաև փորձում են դյուրացնել  որակավորում ունեցող աշխատողների՝ արտասահմանից Ճապոնիա ներգաղթելու գործընթացը:

 

Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշները տագնապ են առաջացնում մասնագետների շրջանում: 

 

Ըստ Հայսատանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի  ժողովրդագրական իրավիճակը մեր երկրում  անհանգստացնող է հիմնականում երեք խնդիրների առումով՝ ցածր ծնելիություն, ծերացում և միգրացիա:

 

 

 

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների` 2014թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ կազմել է 3 մլն 017.4 մարդ : Վերջին տարիներին հանրապետությունում ծնունդների թվի անկում է նկատվում: 2013-ին Հայաստանում ծնունդների թիվը կազմել է 41 770, ինչը 2012-ի համեմատ ավելի քիչ է  1.7 տոկոսով`  2012-ին ՀՀ-ում ծնվել էր 42 832 երեխա,  2011-ին` 43 297 / իսկ  2010-ին հանրապետությունում ծնվել էր 44 737, երեխա:

 

Նույն ժամանակահատվածում մահվան ցուցանիշների  նվազում է արձանագրվել, նվազումը կազմել է 1.6 տոկոս` 2013-ին Հայաստանում մահացել է  27 165 մարդ,  ՝ 2012-ին՝ 27 514, իսկ 2011թ-ին`  28.030:  Որոշակի չափով այս դինամիկան կարելի է բացատրել բնակչության ընդհանուր թվի նվազմամբ: Դրա հետ մեկտեղ մահացության ընդհանուր գործակիցը վերջին 10 տարիների ընթացքում աճել է շուրջ 13.3%-ով:

 

 

Ծնելիության ցուցանիշը վերարտադրողական տարիքի մեկ կնոջ հաշվով 1,6 երեխա է, մինչդեռ բնակչության պարզ վերարտադրության ապահովման համար անհրաժեշտ է 2,1: Կառավարությունը նպատակ է դրել մինչև 2017թ. ծնելիությունը հասցնել 1,8-ի, ինչը բավական դժվար կլինի` հաշվի առնելով, որ ըստ ՄԱԲՀ-ի հետազոտությունների՝ այսօր միջին վիճակագրական ընտանիքի համար երկու երեխան սահման է: Մեծ մասը նախընտրում է սահմանափակվել մեկ երեխայով, թեև համարում է, որ իդեալում պետք է երեք երեխա ունենալ: Դրա հետ մեկտեղ Հայաստանում բոլոր հղիությունների 29%-ը  ընդհատվում է արհեստական ճանապարհով: Հայ կանայք իրենց կյանքի ընթացքում իրականացնում են միջինը 2 աբորտ:

 

 

60 և բարձր տարիքի բնակչության տեսակարար կշիռը Հայաստանում  կազմում է 14.4%: ՄԱԲՀ փորձագիտական վերլուծության կանխատեսումները ցույց են տվել, որ 2050 թ. Հայաստանի բնակչության մեկ երրորդը` 31.5 տոկոսը, կարող է լինել 60-ն անց: Մինչդեռ, միջազգային գնահատականներով, ծերացող է համարվում այն հասարակությունը, որտեղ տարեցների թիվը կազմում է 13 և ավելի տոկոս:

 

 

Ըստ ԱՎԾ կանխատեսումների, Հայաստանի բնակչությունը 2035 թ.-ին կկազմի 2.9 միլիոն (հաստատուն սցենար):  ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի փորձագետների գնահատականներով՝ 2050-ին Հայաստանի բնակչությանը կարող է կրճատվել 20-30%-ով:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում .

 

Ծնունդների թիվը Հայաստանում նվազում է

 

Հայաստանի բնակչության 14.4 տոկոսը 60-ից բարձր տարիքի է

 

Խոսենք մեծերի հետ երեխաների մասին` թվերով

 

Բազմազավակ ընտանիքները աղքատության ճիրաններում

 

«Այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ ցանկանան ավելի շատ երեխաներ ունենալ»…

 

«Հարցի գինն անչափ բաձր է»…

 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ. Հայացք Հայաստանի կանանց

 

Հայաստանի կանայք. ուշագրավ փաստեր և թվեր

 

Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով

 

Առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի կոչը

 

«Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ». Խ.Սուքիասյանի առաջարկը

 

Ինչպես խրախուսել բազմազավակությունը

 

Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել

 

Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »

 

Դիտումների քանակը` 3354

Վերադառնալ վերև