Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

1915 ֆիլմի պրեմիերա. անցյալից չես փախչի/ թրեյլեր

Ապրիլի 17-ին՝  Լոս Անջելեսում  եւ ԱՄՆ այլ քաղաքներում  կայացել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված  «1915»  ֆիլմի պրեմիերան: Ապրիլի 25-ին ֆիլմը  կցուցադրվի  նաեւ Հայաստանում ՝ «Մոսկվա» եւ «Սինեմա Սթար» կինոթատրոններում:

 

Հոգեբանական այս թրիլլերի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են՝ Կարին Հովհաննիսյանը (Րաֆֆի Հովհաննիսյանի որդին է) և Ալեք Մուհիբյանը: Պրոդյուսեր Թերրի Լեոնարդի եւ միջազգային դերասանական կազմի՝  Սիմոն Աբգարյանի, Անժելա Սարաֆյանի, Սեմ Փեյջի, Նիկոլայ Կինսկու եւ Ջիմ Փիդդոքի համատեղ ուժերով «1915» ֆիլմը նկարահանվել է Լոս Անջելեսում: Հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը հայտնի է հատկապես «Մթնշաղ. Սագա. Լուսաբաց», «Պարանոյա», «Ներգաղթյալ» ֆիլմերից: Դերասան Սիմոն Աբգարյանն էլ ճանաչված է «Արարատ», «Կազինո Ռոյալ», «Սպին» կինոնկարներից: «1915»-ի երաժշտությունը գրել է  Գրեմմի մրցանակակիր, երաժիշտ Սերժ Թանկյանը (System Of a Down):

 

Ֆիլմը ներկայացնում է  պատմության ամենասարսափելի իրադարձությունները՝Հայոց ցեղասպանության դառը էջերը, պատմում  մի մարդու վիճելի առաքելության մասին, որը փորձում է  վերադարձնել մոռացված ցեղասպանության ուրվականներին:

 

«Այս ֆիլմը հիշողության մասին է: Մեկ դար անց՝ 2015 թվականի ապրիլին, միլիոնավոր հայեր կհիշեն Հայոց ցեղասպանության մասին:  Ցեղասպանություն, որը ժամանակակից պատմության առաջին ողբերգական դեպքն էր և հաջորդ ՝ Հոլոքոստի, Ռուանդայի, Կամբոջիայի, Սուդանի ցեղասպանությունների ծրագիրը: Ֆիլմը ներկայացնում է, թե ինչ է պատահում, երբ անցյալը մերժվում է, թե ինչ է պատահում, երբ դրան ընդդիմանում են: «1915» ֆիլմը կոչ է անում մեզնից յուրաքանչյուրին դադարեցնել ժխտողականությունը և խիզախությամբ հանդիպել անցյալի ուրվականներին», – նշված է կինոնկարի պաշտոնական՝ 1915the movie.com կայքում:

 

Դիտեք ֆիլմի պաշտոնական թրեյլերը.

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…

 

Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց

 

Դաջված կանայք, դաջված ճակատագրեր…

 

 

«Մեծ մամիս հուշերը» գիրքը՝ Հայոց ցեղասպանությունը փաստող ևս մեկ պատմություն

 

«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո

 

«1915 թվականի կնոջ դեմքը»

 

«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո

 

 

Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում

 

Լեսկոն նրա անունը չէր…

 

Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը Հայաստանում կանայք են

 

 

 

Դիտումների քանակը` 5719

Վերադառնալ վերև