Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«20-րդ դարի ականավոր հայ կանայք. Ճանաչիր քո պատմությունը». ֆլեշմոբ Հյուսիսային պողոտյում

 

Մասնակցե՛ք  Մարտի 8-ին, ժամը 11:00-13:00-ին  Հյուսիսային պողոտայում կազմակերպվող   «20-րդ դարի ականավոր հայ կանայք. Ճանաչիր քո պատմությունը»  ֆլեշմոբին

 

 

Դուք հնարավորություն կունենաք  սելֆի կամ գեղեցիկ  լուսանկար ունենալ 20-րդ դարասկզբում ակտիվ հանրային-քաղաքական գործունեություն ծավալած ականավոր հայ կանանց ՝ Զաբել Եսայանի, Դիանա Աբգարի, Մարո Նազարբեկի, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանի, Վարվառա (Վարյա) Սահակյանի, իշխանուհի Մարիամ Թումանյանի, Հայկանուշ Մառքի և Սրբուհի Տյուսաբի հետ:

 

Ֆլեշմոբի նպատակն է իրազեկել հանրությանը մեր պատմության ականավոր կանանց, նրանց ծավալած գործունեության մասին, ինչպես նաև հանրային քննարկում ծավալել կանանց հզորացման և ազգային արժեքների մասին՝ հաղթահարելով հանրության շրջանում առկա կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ կարծրատիպային ընկալումները:

 

Ֆլեշմոբը նվիրված է կանանց միջազգային օրվան: Նախաձեռնությունն իրականացվում է՝ «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:

 

Կանանց կերպարները պատրաստվել են Մուղդուսյան արվեստի կենտրոնի կողմից և ցուցադրված կլինեն Հյուսիսային պողոտայում մարտ 8-ին ժամը 11:00-13:00, իսկ այնուհետև ցուցադրությունը կշարունակվի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի Երիտասարդական կանգառ:

 

 

 

Դիտումների քանակը` 337

Վերադառնալ վերև