Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել

Նախորդ տարվա ընթացքում տեղական ինքնակառավարման մարմիններում կանայք ղեկավար չեն ընտրվել: Դրա մասին են վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովից  WomenNet.am-ին տրամադրված ամփոփ տվյալները 2015-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Հիշեցնենք, որ 2015- ի  դրությամբ  հանրապետության   915 համայնքների ղեկավարներից միայն 17-ն են  ղեկավարում կանայք, ընդ որում խասքը միայն գյուղապետերի մասին է, քանի որ  կանայք մեզանում  քաղաքապետի  պաշտոն երբևիցե չեն զբաղեցրել:

 

ԿԸՀ տվյալներով, 2015 թվականին հանրապետության ողջ տարածքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել թվով 125 համայնքներում: Համայնքի ղեկավարի ընտրություններ անց են կացվել 96 համանքում, և ավագանու անդամի ընտրություններ կայացել են 41 համայնքում:

 

Համայնքի ղեկավարի ընտրություններում  գրանցված 158 թեկնածուներից ընդամենը 6-ն են կանայք եղել: Նրանցից որևէ մեկն ընտրություններում հաղթանակի չի հասել:

 

ԿԸՀ տրամադրած տեղեկատվության համաձայն, մեկական կին թեկնածու է առաջադրված եղել Սյունիքի մարզի Չափնի, Լոր, Շիրակի մարզի Սպանդարյան, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Լոռու մարզի Արծնի, Գեղարքունիքի մարզի Աղբերք համայնքներում:

 

Հիշեցնենք, որ տարեվերջին՝ դեկտեմբերի 6-ին Չափնիում ու Արծնիում տեղի ունեցած համայնքապետի ընտրությունների արդյունքների համաձայն, Չափնիում ինքնաառաջադրված Անահիտ Ավետիսյանը ստացել է 17 ձայն, նրա մրցակից՝ համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Նորայր Թումանյանը ստացել է 20 ձայն:

 

Արծնիում անկուսակցական Լորինա Խաչանեսյանն առավել մեծ տարբերությամբ է պարտվել: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 21  ընտրող, իսկ մյուս թեկնածուն՝ ՀՀԿ կողմից առաջադրված Խնեգո Խաչանեսյանը ստացել է 71 ձայն:

 

Ավագանու անդամի ընտրություններում կանանց մասնակցությունն ավելի մեծ է եղել: Տարվա ընթացքում 41 համայնքներում տեղի ունեցած ավագանու անդամի ընտրություններին գրանցված 289 թեկնածուներց 42-ը կանայք են եղել: Նրանց մեծ մասը՝ 36 թեկնածու հաղթանակ է տոնել:

 

41 համայնքից 17-ում ավագանու ընտրություններում որևէ կին թեկնածու չի եղել: Կանայք առավել ակտիվ մասնակցություն են ցուցաբերել Սյունիքի մարզի Արևիս, Նժդեհ, Շուռնուխ, Նոր Աստղաբերդ, Ալվանք համայնքներում: Այստեղ առաջադրված թեկնածուներից երեքը կանայք են եղել: Ալվանքում, Շուռնուխում առաջադրված բոլոր երեք  կանայք ընտրվել են:

 

Ավագանու անդամի ընտրություններում առաջադրված բոլոր կանայք հաղթանակի են հասել նաև Արագածոտնի մարզի Նորաշեն (1), Արարատի մարզի Դիտակ (2), Գեղարքունիքի մարզի Գետիկ (2), Դդմաշեն (1), Կութ (1), Նորաբակ (1), Լոռու մարզի Խնկոյան (1), Ղուրսալ (1), Չկալով (1), Շիրակի մարզի Լեռնագյուղ (1), Կրաշեն (2), Ողջի (2), Արևիկ (1), Անուշավան (2), Սյունիքի մարզի Նորավան (1) համայնքներում:

 

Հ. Կարապետյան

Ներկայացնում ենք   WomenNet.am –ի անդրադարձը 2012-2015 թ.թ.  ՏԻՄ ընտրություններում կանանց մասնակցության մասին .

 

ԿԱՆԱՅՔ ՏԵՂԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ՏԻՄ ընտրություններ. կանայք մեծ թվով ձայներ են հավաքել

Կանայք ՏԻՄ ընտրություններում. դիտարկումներ առաջադրումներից

ՏԻՄ ընտրություններն ու կանայք. համայնքապետի պաշտոնը կանանց չի հրապուրում

ՏԻՄ ընտրություններ. կանայք կրկին ավելի քան պասիվ են

Ի՞նչն է խոչընդոտում կանանց մասնակցությունը ՏԻՄ-երում

Անտառաշենի ընտրություններում հաղթել են միայն կանայք

ՏԻՄ ընտրություններ. երկու կին համայնքապետ եւ 42 ավագանու անդամ

Համայնքապետի պաշտոնին հավակնող կանանց շարքերը խիստ նոսրացել են

Զոյա Գևորգյան. «Կին ղեկավարը առաջնորդվում է նաև սրտի թելադրանքով»…

Ութ կին հավակնում են համայնքապետի պաշտոնին և ոչ մեկը՝ քաղաքապետի

Կին գյուղապետերը կրկին կառաջադրվեն

Օլիվեր Մակքոյ. «Լույսը թունելի վերջում այնուամենայնիվ երևում է»…

Անն Հիդալգոն՝ Փարիզի առաջին կին քաղաքապետը

Համայնքների խոշորացումը կբերի՞ ՏԻՄ-երում կանանց թվի ավելացմանը

Ջեմմա Հասրաթյան. «Տղամարդիկ են նման միֆ ստեղծել, որ կանանց դուրս բերեն շարքից ու գան իշխանության»

«Հավասար հնարավորություններ` հզոր համայնքներ». հաջորդ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ

Տիգրան Մուկուչյան. «Տարիներ առաջ կանանց թիվը ՏԻՄ-երում շատ ավելի փոքր էր»

Համայնքապետի պաշտոնում ընտրվեց ընդամենը մեկ կին

Տորունիքի կին համայնքապետը մնացել է ընտրապայքարում միայնակ

Վեց կանանցից երեքը ինքնաբացարկի են դիմել

«Ուղղակի ցավում եմ, որ մեր շարքերը համալրվելու փոխարեն, նոսրանում են»…

Եվս մեկ կին հրաժարվեց պայքարից

Տավուշի մարզի միակ կին համայնքապետը չի առաջադրվելու

Տորունիքում ընտրապայքարի են դուրս եկել միայն կանայք

Գորիսը հնարավոր է կին քաղաքապետ ունենա

ՏԻՄ կամ Տղամարդկանց Ինքնակառավարման Մարմիններ

Կանայք խուսափու՞մ են ավագանիներից

ՏԻՄ ընտրություններ. Ո՞ւ ր են կանայք

 

 

Դիտումների քանակը` 1819

Վերադառնալ վերև