Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Բաց նամակ ընտրություններում կանանց մասնակցության վերաբերյալ

Կարևորելով  ՀՀ ընտրական օրենսգրքում կանանց ներգրավվածությունն ապահովող մեխանիզմների բարելավման անհրաժեշտությունը ՝ «Հավասար» քարոզարշավի մասնակից կազմակերպությունները՝ ի դեմս «ՕքսԵՋեն» հիմնադրամի և «Պրոմեդիա-Գենդեր» ՀԿ-ի, հանդես են եկել բաց նամակով, որին միացել են ավելի  քան 40 հասարական կազմակերպություններ:  Նամակը ուղղվել է   ՀՀվարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին և ՀՀ Ազգային ժողովում ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ձևավորված աշխատանքային խմբին:

 

Առաջին փոխվարչապետ  Արարատ Միրզոյանի  հրավերով  կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումն   ընտրական օրենսդրության բարեփոխումների  շուրջ կկայանա ուրբաթ՝ հուլիսի 6-ին, ժամը 10:00-ին:

 

Բաց նամակ

 

Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս,

 

մտահոգություն ենք հայտնում Հայաստանում քաղաքական որոշումների կայացման մակարդակում, այդ թվում` ՀՀ Ազգային ժողովում կանանց ցածր ներկայացվածության առնչությամբ, ինչը ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածով ամրագրված սեռերի իրավահավասարության սկզբունքի ուղղակի խախտում է և վկայում է կառավարման համակարգում մարդկային կապիտալի ոչ արդյունավետ օգտագործման մասին՝ վտանգելով երկրի կայուն զարգացման ընթացքը:

 

ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթացին ընդառաջ, հիմք ընդունելով՝

  • կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքներն ու ծրագրային փաստաթղթերը,
  • ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և մի շարք այլ միջազգային կառույցների շրջանակում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները` կանանց քաղաքական իրավունքների լիարժեք իրացման և որոշումների ընդունման մակարդակում, այդ թվում`ընտրովի մարմիններում կանանց ու տղամարդկանց հավասար ներկայացվածությունը ապահովելու վերաբերյալ,
  • ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի 4-րդ կետը, որով կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը սահմանված է պետական քաղաքականության հիմնական նպատակ,

 

հանդես ենք գալիս առաջարկով՝ ուղղված ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին և ՀՀ Ազգային ժողովում ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ձևավորված աշխատանքային խմբին:

 

Մասնավորապես, առաջարկում ենք.

– ներառել ընտրական բարեփոխումների հայեցակարգում՝ ընտրովի մարմիններում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունն երաշխավորող մեխանիզմների ապահովման հարցը,  այդ թվում  ՀՀ ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ և 10-րդ կետերով` կուսակցությունների ցուցակներում սեռերի 30/70 համամասնությունը սահմանող քվոտայի բարելավման  խնդիրը:

 

Առաջադրված խնդրի լուծման կարևորության մասին են վկայում 2017 թվականին կայացած ընտրություններում կանանց մասնակցության վերաբերյալ հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև միջազգային դիտորդական առաքելությունների կողմից արված դիտարկումները: Մասնավորապես, 2017 թ. խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական, ամփոփիչ զեկույցում նշվում էր, որ նորընտիր Ազգային ժողովում կանանց ներկայացվածության 18%-ը «չի համապատասխանում կին թեկնածուների համար հավասար հնարավորությունների փաստացի ապահովման վերաբերյալ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին»:

 

Մենք պատրաստ ենք լրացուցիչ փաստեր և վերլուծություններ ներկայացնել նշված թեմայի և հատկապես այն խնդրի շուրջ, որ համամասնական ընտրությունների ընթացքում ցանկացած տիպի «բաց» ցուցակների կիրառումը լուրջ ու անհաղթահարելի խոչընդոտ է կին թեկնածուների համար: Ակնկալում ենք, որ այդ փաստարկները հիմք կհանդիսանան արդյունավետ երկխոսության համար, որի նպատակը բոլորիս համար մեկն է՝ ապահովել ազատ ու արդար ընտրություններ Հայաստանում:

 

 

Համագործակցության ակնկալիքով ՝

 

  1. «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ
  2. «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ
  3. «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ
  4. ԵՊՀ գենդերայինհետազոտությունների և առաջնորդության կենտրոն
  5. «Պրոգրես» ՀԿ
  6. Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ
  7. «Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ
  8. «Իրավական նախաձեռնություններ կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
  9. Երիտասարդ կանանց քրիստոնեական ասոցիացիա «Ֆլորա» ՀԿ
  10. «Իրավունքի ուժ» ՀԿ
  11. Մշակույթի և կատարողական արվեստի միջազգային ակադեմիա
  12. «Ջինջ Արփա» ՀԿ
  13. «Երիտասարդ սերունդ» ՀԿ
  14. «Հայտուր» սոցիալ-տնտեսական և մշակութային հասարակական կազմակերպություն
  15. «Սուրբ Սանդուխտ» կանանց հասարակական կազմակերպություն
  16. «Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ  շրջանավարտների ընկերակցություն» հասարակական կազմակերպություն
  17. «Ապագայի կամուրջներ» կրթամշակութային կենտրոն հասարակական կազմակերպություն
  18. «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
  19. «Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ
  20. «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
  21. «Կանայք հանուն զարգացման» ՀԿ
  22. «Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
  23. Հայկական Ազգային ԵԿՔԱ ՀԿ
  24. Վորլդ Վիժն Հայաստան
  25. «Դեմոկրատիան այսօր» ՀԿ

«Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի անդամ կազմակերպություններ՝

  1. Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ
  2. Կապանի կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ
  3. Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ
  4. Սիսիանի կանանց Ռեսուրս կենտրոն հիմնադրամ
  5. Եղեգնաձորի կանանց Ռեսուրս կենտրոն հիմնադրամ
  6. Իջևանի կանանց Ռեսուրս կենտրոն հիմնադրամ

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»

  1. Կանանց ռեսուրսային կենտրոն
  2. Հասարակություն առանց բռնության
  3. Կանանց իրավունքների կենտրոն
  4. Կանանց աջակցման կենտրոն
  5. Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք
  6. Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն
  7. Իրական աշխարհ, իրական մարդիկ
  8. Դիսըբիլիթի ինֆո
  9. Սպիտակի հելսինկյան խումբ
  10. «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն

 

Դիտումների քանակը` 552

Վերադառնալ վերև