Հայաստանի չծնված աղջիկները

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան դեկտեմբերի 6-ին Հյուսիսային պողոտայում հանրային միջոցառում է իրականացրել՝ Հայաստանի չծնված աղջիկները խորագրի ներքո: Միջոցառման նպատակը հանրության ուշադրության բեւեռելն էր հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների խնդրի վրա:   Հայաստանում բազմաթիվ աղջիկ երեխաներ չեն ծնվում, քանի որ ծնողները նախընտրում են արական սեռի երեխա լույս աշխարհ բերել: Տղաներին նախընտրության պատճառները ներկայացված են չծնված աղջիկների կոշիկներն ուղեկցող գրություններում: