Հոկտեմբեր 13, 2023

ՄԱԿ-Կանայք կառույցն անդրադարձել է բռնի տեղահանված արցախցիների խնդիրներին

ՄԱԿ-Կանայք կառույցը հրապարակել է իր «Գենդերային ահազանգ» տեղեկագիրը, որը նվիրված է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներին։

Տեղեկագրում ամփոփված են Հայաստանի կանանց կազմակերպությունների կողմից ակտիվորեն փոխանցվող սկզբնական հաղորդագրությունները Արցախից բռնի տեղահանված բնակչության կազմի, Հայաստանում նրանց տեղավորման վայրերի աշխարհագրության և ցուցաբերվող աջակցության մասին։

Տեղեկագրի մեջ նշված է, որ տեղեկատվությունը սպառիչ չէ, այն ներառում է 9-ամսյա շրջափակումից հետո հազարավոր էթնիկ հայերի Հայաստան տեղահանման առաջին օրերի տվյալները, սակայն հնարավորություն է տալիս պատկերացում կազմել բռնի տեղահանվածների կարիքների առաջին արձագանքման մասին։

Իրավիճակը շարունակում է զարգանալ, ավելի շատ տվյալներ են դառնում մատչելի և ավելի խորը վերլուծություն է անհրաժեշտ հասցեագրված աջակցություն ցուցաբերելու համար, նշված է տեղեկագրում։

Տեղեկագրի հայերեն տարբերակը հասանելի է այստեղ