Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Գենդերային Կարծրատիպեր» թեմայով մրցույթ

Թուֆենկյան Բարեգործական Հիմնադրամի «Կանանց Աջակցման Կենտրոն»  ծրագիրը հայտարարում է մրցույթ՝ «Գենդերային Կարծրատիպեր» թեմայով:

Մասնակցել կարող են Հայաստանում բնակվող բոլոր ցանկացողները անկախ տարիքից, սեռից և ազգային պատկանելիությունից: Ջերմորեն խրախուսվում է երիտասարդների մասնակցությունը: Լավագույնները կստանան դրամական պարգևներ:
Մասնակիցները կարող են ներկայացնել գենդերային բռնության կամ գենդերային դերերի մասին տեսանյութեր, լուսանկարներ կամ հոդվածներ (1 էջի սահմանում):  Ներկայացվող նյութերը պետք է պարունակեն գենդերային կարծրատիպերն ու հայրիշխանությունը քննադատող մոտեցումներ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի  օգոստոսի 30-ը անպայման գրանցվել wsc.armenia@gmail.com հասցեով` ուղարկելով մասնակցի անունը, ազգանունը, հեռախոսահամարն ու էլ-հասցեն:
Մինչև Սեպտեմբերի 15-ը պետք է պատրաստ աշխատանքները ուղարկել վերոնշյալ էլ-հասցեով կամ անձամբ ներկայանալ մեր գրասենյակ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ 010 53 23 29:

Դիտումների քանակը` 3156

Վերադառնալ վերև