Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Օրորոց»՝ համազգային հոգածություն նորածինների

 

 

 

«Երջանկացրեք և երջանիկ կլինեք», –  այսպիսին է  համազգային հոգածություն նորածիններին՝ «Օրորոց» բարեգործական  ծրագրի ուղերձը, որին միացել են հարյուրավոր կազմակերպություններ  ու  անհատներ  Հայաստանից և արտերկրից:

 

 

Արդեն 10  տարի է ինչ Հայաստան համահայկական հիմնադրամի և կանանց կազմակերպությունների համատեղ   այս ծրագիրը օգնություն է ցուցաբերում  մինչև 1 տարեկան երեխա ունեցող կարիքավոր ընտանիքներին:

 

 

Անցած տաս տարիների ընթացքում «Օրորոցը» արդեն իսկ  օգնել է  Սյունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերի սահմանամերձ գյուղերի  ավելի քան  1400 ընտանիքներին ` հատուկ փաթեթներ հանձնելով նրանց  նորածիններին: Յուրաքանչյուր փաթեթն մոտ 10 կգ կշռով պարունակում է մինչև մեկ տարեկան երեխային անհրաժեշտը  տարբեր պարագաներ` հագուստ, խնամքի և հիգիենայի միջոցներ:

 

Յուրաքանչուր ժողովրդի համար գթասրտությունը ազգային արժեք է:

Ուզու՞մ էք երկիրը շենանա,

ուզու՞մ էք երկիրը պաշտպանող վաղվա զինվորը ծնվի,

որ վաղվա դերասանն ու սպորտսմենը լինեն, վաղվա գրողն ու նկարիչը:

Եկեք այսօր ամբողջ ազգով և սրտով օգնենք, սատար կանգնենք մեր ապագա և փոքրիկ քաղաքացիներին:

Ձեր նվիրատվությունը կարող եք փոխանցել

«Օրորոց» ծրագրի հատուկ հաշվին՝

 

  HSBC Բանկ Հայաստան,        Acc. N 001-002195-002 (AMD)

HSBC  Armenia,                Acc. N 001-002195-103 (USD),

Hayastan All-Armenian Fund «Ororots» Project;

 

 

 

Ավելի մանրամասն դիտեք մեր կայքում.

 

«Երջանկացրեք և երջանիկ կլինեք» ,/ վիդեո

 

 

Դիտումների քանակը` 5864

Վերադառնալ վերև