Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Արցախցի տատիկներ. «Որ ոչ մի ծնող ուրան բալան չկորցնի…»

 

Արցախի տատիկները՝  84-ամյա Սեդա տատիկը  և 85-ամյա Շարմաղ տատը, ում զենքը ձեռքին  նկարը հայտնվել էր միջազգային լրատվամիջոցների էջերում պատերազմի առաջին  իսկ օրերին՝ խորհրդանշելով իրենց տունն պաշտպանելու արցախցիների վճռականությունը:

 

 

Սեդա տատիկը ունի 5 երեխա, 15 թոռ, 24 ծոռ ու նույնիսկ ծոռը ունի մեկ երեխա: Իր կյանքում դա 4-րդ պատերազմն է: Եվ նա վճռական է պաշտպանել իր տունը,  իր նախնիների երկիրը:

 

 

Երեք պատերազմ տեսած Շարմաղ տատը չգիտի` 7 երեխաներից և բազմաթիվ թոռներից քանիսն են պատերազմին մասնակցում, քանի որ բոլոր զինվորներն էլ «իր բալեքն են»։ Չի պատրաստվում լքել իր տունն ու ապաստարանում մնալ, քանի որ պայթյուններից վաղուց արդեն չի վախենում։

 

Ցանկությունը մեկն է` աշխարհում խաղաղություն լինի. «Ոչ մի ջահելու գլխանեն մազ չի վեր ինգինի, ոչ մի ծնող ուրան բալան չկորցնի. ես կորցըրալ եմ, գյուդըմ եմ», – ասում է նա:

 

 

Լուսանկարները՝  DW Deutsch ;  @arm_pereulok.

Դիտումների քանակը` 378

Վերադառնալ վերև