Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հայաստանը չի կատարում ընտանեկան բռնության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները

capture

 

WomenNet-ի թղթակից Արման Ղարիբյանը «ֆեմ++» հարթակում ներկայացրել է իր հետազոտության արդյունքները՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի միջազգային չափանիշներն ու հայաստանյան պրակտիկան: Հետազոտությունը հիմնված է CEDAW կոմիտեի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սահմանած չափանիշների վրա:

 

Ներկայացվել են Կոմիտեի եւ Դատարանի կողմից քննված գործերը, որոնք ընդծգում են պետության դերն ու պարտավորությունները՝ կանանց ընտանեկան բռնությունից պաշտպանելու հարցում: Հատուկ անդարդարձ է եղել նաեւ հայկական իրականությանը: Քննարկվել են 2015-2016 թվականներին կայացված 4 դատավճիռներ, որոնցից 3-ի դեպքում չափազանց մեղմ պատիժ է սահմանվել բռնարար ամուսնու համար, իսկ 1-ի դեպքում անտեսվել է ոստիկանության անգործությունը՝ կնոջը բռնությունից զերծ պահելու եւ սպանությունը կանխելու հարցում:

 

«Ոչ CEDAW կոմիտեն, ոչ էլ Եվրոպական Դատարանը դեռեւս ընտանեկան բռնության գործ չեն քննել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Սակայն հետազոտությունը ցույց է տալիս, որ քննելու դեպքում ունենալու ենք որոշումներ եւ վճիռներ՝ ընդդեմ մեր պետության»,- իր խոսքում նշել է Արման Ղարիբյանը:

 

Ի դեպ, ընտանեկան բռնության գործերով Եվրոպական Դատարանի սահմանած փոխհատուցումները տատանվում են 4-ից 40 հազար եվրոյի սահմաններում: Օրինակ, հարեւան Թուրքիայի դեմ կայացված դատավճռով որպես փոխհատուցում սահմանվել էր 36.500 եվրո: «Ես իրականում շատ ափսոսում եմ, որ Հայաստանի դեմ միջազգային ատյանների վճիռների արդյունքում մեր պետական բյուջեից պետք է փոխհատուցումներ տրվեն, քանի որ այդ բյուջեն ձեւավորվում է մեր քաղաքացիների հարկերից: Ստացվում է, որ մենք վճարում ենք ոստիկաններին, դատախազներին, դատավորներին, սակայն կրկին պետք է վճարենք նաեւ իրենց թերացումների համար»,- նշել է բանախոսը:

 

Արման Ղարիբյանն անդրադարձել է նաեւ ընտանեկան բռնության մասին հատուկ օրենքի ընդունմանը՝ ընդգծելով, որ լավագույն օրենսդրությունն անգամ չի շտկի իրավիճակը, եթե չլինի քաղաքական կամք՝ ընտանեկան բռնությունները կանխելու:

 

«Եվրոպական երկրներից շատերը ունեն ընտանեկան բռնության մասին հատուկ օրենք, սակայն նրանց դեմ էլ գանգատներ են ներկայացվում միջազգային ատյաններ, քանի որ միայն օրենքի առկայությունը բավարար չէ քաղաքացիներին էֆեկտիվ պաշտպանելու համար, անհրաժեշտ է, որ օրենքը կիրառող մարմինները պատշաճ ճանասիրություն ցուցաբերեն՝ բռնության դեպքերը քննելիս»,- կարծում է ոլորտը հետազոտած լրագրողը:

 

Ամբողջական բանախոսությունը՝ տեսանյութում:

Հետազոտությունն ամբողջությամբ կարող եք գտնել այստեղ:

 

Դիտումների քանակը` 670

Վերադառնալ վերև