Կանայք զինված հակամարտությունների իրավիճակում
Ինչպես ապահովել կանանց մասնակցությունը խաղաղության և անվտանգության գործընթացներում
Լուսանկարը՝ Սերգեյ Բոբիլյովի, ՏԱՍՍ
Տեղեկագրի այս համարը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝
«Կանանց տեղեկատվական–վերլուծական ցանց» ՀԿ–ի հետ համագործակցությամբ։
Տեղեկագրի այս համարն անդրադառնում է զինված հակամարտությունների կանխարգելման, լուծման և հետկոնֆլիկտային վերականգնման գործընթացներում կանանց դերին և ազդեցությանը, անվտանգության և խաղաղության ամրապնդման գործում նրանց մասնակցության անհրաժեշտությանը: Թեման ավելի քան արդիական է Արցախյան հակամարտությամբ պայմանավորված ճգնաժամային իրավիճակի համատեքստում,
որն առավել ծանրանում է COVID-19 համավարակի պայմաններում:
Միջազգային մակարդակով թեման ուշադրության կենտրոնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 և դրան հաջորդած ևս 10 բանաձևերի շրջանակում, որոնք միտված են ոչ միայն մեղմելու կանանց խոցելիությունը և պաշտպանելու նրանց իրավունքները հակամարտությունների ժամանակ, այլև կարևորում են այն ներդրումը, որը կարող են ունենալ կանայք զինված հակամարտությունների խաղաղ հանգուցալուծման, խաղաղության հաստատման և հետկոնֆլիկտային վերականգնման գործընթացներում:
Կանայք զինված հակամարտություններում միայն զոհեր չեն, նրանք ստանձնում են ընտանիքի կենսապահովման կարևորագույն առաքելությունը ամենաքաոսային իրավիճակներում, մասնակցում ռազմական գործողություններին որպես մարտիկներ, ակտիվ գործունեություն ծավալում խաղաղության հաստատման, մարդասիրական աջակցության կազմակերպման ուղղությամբ: Այնուամենայնիվ, կանայք բացակայում են հակամարտությունների կառավարման և կարգավորման, խաղաղության հաստատման և հաշտության համաձայնությունների հետ կապված որոշումների կայացման գործընթացներում: Եվ հենց այս հանգամանքն է պայմանավորում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի գլխավոր նպատակը՝ ներգրավելու կանանց ներուժն ավելի ապահով և անվտանգ աշխարհ ստեղծելու ուղղությամբ:

Խմբագիր՝ Թ. Հովնաթանյան
Ձևավորումը՝ Ս. Մարտիրոսյան
Լուսանկարները՝ ՄԱԿ-ի ստորաբաժանումների պաշտոնական կայքերի, Հայաստանի, Արցախի և միջազգային լրատվական կայքերի բաց ռեսուրսներից
Հրապարակվել է 2021 թ․–ին։
Made on
Tilda