Խորհրդարանների դերը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգում
Խորհրդարանների դերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձևի իրագործման հարցում լավագույնս նկարագրված է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից 2019 թվականին հրապարակված ««Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգը. խորհրդարանների համար» ձեռնարկում:

Ձեռնարկը ներառում է ՄԱԶԾ-ի «Խորհրդարանները և քաղաքացիական հասարակությունը որպես «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգին աջակցող գործընկերներ» գլոբալ նախագծից քաղված դասերը, ինչպես նաև միջազգային լավագույն փորձն ու տարբեր երկրների ռեալ օրինակները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարող են խորհրդարաններն աջակցել կանանց մասնակցության ընդլայնմանը խաղաղության և անվտանգության գործընթացներում:

Ձեռնարկը ներկայացնում է.
Ինչպես է կապված «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգը գենդերային հավասարության և կայուն զարգացման նպատակների շրջանակում գլոբալ և ազգային պարտավորությունների հետ:
Ինչպես իրականացնել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգը խորհրդարանի հիմնական գործառույթների՝ օրենսդրության մշակման, բյուջետավորման, վերահսկողության և ներկայացուցչության շրջանակում:
Ինչպես կարող են խորհրդարանական խմբակցությունները և աշխատակազմը աջակցել կանանց ներգրավմանը խաղաղության և անվտանգության ապահովման գործընթացներում:

«
Ուղղորդելով խորհրդարանականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձևի օրակարգին աջակցելու գործում իրենց ունեցած դերի մասով՝ ձեռնարկը արժեքավոր տեղեկատվություն է տրամադրում այլ երկրների խորհրդարանների հաջողված փորձի մասին:

»
Ի՞նչ են փաստում հետազոտությունները
«ՆԱՏՕ-ի անդամ երկրների խորհրդարանների դերը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգն իրագործելու հարցում» ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի կողմից անցկացված հետազոտության տվյալներով.

  • ՆԱՏՕ-ի 30 անդամ երկրներից 91%-ը հայտնել է, որ իրենց խորհրդարաններում կանայք զբաղեցրել են խաղաղության և անվտանգության հարցերի հետ կապված կարևոր պաշտոններ:
  • Կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների 61%-ը հայտնել է, որ ակտիվություն է ցուցաբերել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և այլ երկրների հետ համագործակցության մասին ՆԱՏՕ-ի քաղաքական առաջարկների ուղղությամբ:
  • Խորհրդարանների միայն 39%-ն է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի հետ կապված օրենսդրական նախաձեռնություններ մշակել:
  • Խորհրդարանների միայն 32%-ն է հայտնել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի հետ կապված գործադիրի կողմից իրականացվող քաղաքականության մշտադիտարկման մասին:
  • Հարցմանը մասնակից երկրների 36%-ը հայտնել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի իրականացումը վերահսկելու երկու և ավելի մեխանիզմների առկայության մասին, որոնց թվում են.
- խորհրդարանական դեբատները,
- հանձնաժողովների նիստերը,
- խորհրդարանական լսումները,
- հարցապնդումները,
- թեմատիկ հրապարակումները կամ զեկույցների գնահատումները,
- վերահսկողության այլ մեթոդները:

կարեվոր է
Խորհրդարաններին հասցեագրված ձեռնարկն ուղղված է բոլոր պատգամավորներին, անկախ սեռից, քանի որ կանանց համատեքստում խաղաղության և անվտանգության խնդիրների լուծումը վերաբերում է ողջ հասարակությանը, հետևապես դա խնդիր է ոչ միայն կին պատգամավորների, այլև խորհրդարանի բոլոր անդամների համար:
Խորհրդարանները կարող են աջակցել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առավել ամբողջական ընկալմանը՝ ուշադրության կենտրոնում պահելով ոչ միայն կանանց, այլև գենդերային հարաբերությունների խնդիրները և կարևորելով տղամարդկանց մասնակցությունն ու ներդրումը օրակարգի իրականացման գործողություններում:
ԻՆՔՆԱՍՏՈՒԳՈՂ ՀԱՐՑԵՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ձեռնարկի յուրաքանչյուր գլխի վերջում ինքնագնահատման նպատակով հարցերի շարք է առաջարկվում, ներկայացված են նաև խորհրդարանների հնարավոր գործողությունների շուրջ գաղափարների և առաջարկությունների փաթեթներ:
Օրինակ․
Ձեր խորհրդարանում կա՞ արտաքին գործերի, միջազգային հարաբերությունների, գենդերային հավասարության կամ այլ հանձնաժողով, որն իրականացնում է թիվ 1325 բանաձևի կիրարկման Գործողությունների ազգային ծրագրի (եթե այդպիսին գոյություն ունի) կամ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի ազգային մակարդակում իրականացման արդյունքների պարբերական դիտարկում։
Արդյոք խորհրդարանի կողմից իրականացվե՞լ են համապատասխան ուսումնասիրություններ, որոնք կօգնեին իրազեկել խորհրդարանական հանձնաժողովների անդամներին այն մասին, թե ինչպես կարող են նրանք օգտագործել իրենց մանդատն ու ազդեցությունը՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» հիմնական խնդիրների վրա ուշադրություն սևեռելու համար։
Օգտագործվե՞լ է արդյոք խորհրդարանական հարցուպատասխանին կամ այլ ձևաչափերով անհատ պատգամավորների կողմից նախարարների կաբինետին ուղղված հարցապնդումներին հատկացվող ժամանակը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթությունների իրագործման վերաբերյալ հարցեր բարձրացնելու նպատակով:
Կա՞ն «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի հիմնախնդիրներ, որոնք կշահեն պատգամավորների կողմից խորհրդարանի քննարկմանը համապատասխան բանաձև առաջարկելուց կամ երաշխավորելուց:
ի դեպ
Թիվ 1325 բանաձևի շրջանակում կանանց ներկայացվածությունը որոշումների ընդունման մակարդակում, այդ թվում՝ խորհրդարանների ղեկավար կազմում, դիտարկվում է որպես խաղաղության և անվտանգության գործընթացների վրա կանանց ազդեցության կարևոր ցուցանիշ:
Կանայք ՀՀ Ազգային ժողովի ղեկավար կազմում
Curiosity about life in all its aspects, I think, is still the secret of great creative people.
ՀՀ ԱԺ խորհրդի 17 անդամներից միայն երկուսն են կին (11.7%)
Curiosity about life in all its aspects, I think, is still the secret of great creative people.
Խորհրդարանի՝

- նախագահի պաշտոնը երբևիցե կին չի զբաղեցրել

- 3 փոխնախագահներից մեկն է կին

- 3 խմբակցություններից մեկն է կին ղեկավարում

- 11 մշտական հանձնաժողովների ղեկավարների թվում կանայք չկան

- 11 միջազգային խորհրդարանական կազմակերպություններում
պատվիրակությունների ղեկավարների թվում կանայք չկան

- 4 միջխորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների թվում կին չկա

- 64 բարեկամական խմբերից միայն 14-ն են գլխավորում կանայք

2021 թ., մարտի 15 -ի դրությամբ
Curiosity about life in all its aspects, I think, is still the secret of great creative people.
ՀՀ ԱԺ 132 պատգամավորներից 30–ն են կին (22.7 %)
Առավել մանրամասն
օգտակար հղումներ
Made on
Tilda