Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Յոթը Արտաշատից . նախընտրական հեռուստառեպորտաժ

 

Սեպտեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Արարատի մարզկենտրոն Արտաշատի ավագանու կազմում ընդգրկվելու համար պայքարի հայտ է ներկայացրել 48 թեկնածու, որոնցից 7-ը կանայք են: 

 

Նրանց  թվում են.  

  1. Նելլի Ալոյանը-անկուսակցական, ինքնաառաջադրված;
  2. Աննա Գալստյանը-ԲՀԿ անդամ է, առաջադրված է կուսակցության կողմից, ԲՀԿ կանանց մարզային խորհրդի անդամ է;
  3. Թինա Մարգարյանը-անկուսակցական է, ինքնաառաջադրված, Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենն է;
  4. Կարինե Միքայելյանը-անկուսակցական է, ինքնաառաջադրված, «Ռոբադա» ՍՊԸ տնօրենն է;
  5. Հերիքնազ Նազարյանը-անկուսակցական է, ինքնաառաջադրված, նախկին ավագանու անդամ;
  6. Արմինե Սարգսյանը-անկուսակցական է, ինքնաառաջադրված, Արտաշատի ավագ դպրոցի ուսուցչուհի է;
  7. Արաքսյա Ստեփանյանը– «Հանուն սոցիալական արդարություն» կուսակցության անդամ է, առաջադրված է կուսակցության կողմից։

 

 

Հիշեցնենք, որ  ավագանին կազմված է 15 անդամից և նախկին ավագանու կազմում 2 կին կար ՝  Նազարյան Հերիքնազը և Հայրապետյան Ռուզանը։

 

 

Առաջադրված բոլոր թեկնածուները  իրար համարում են համախոհներ և պատրաստ են սատարել միմյանց: Ինչ վերաբերում է յոթ թվի մոգականությանը, կատակում են ՝ «Հավատա՛նք մոգական թվին»…

 

 

Դիտեք Մենք TV -ի ռեպորտաժը Արտաշատում առաջադրված կին թեկնածուների մասին.

 

 

 

Ռեպորտաժը՝  Անուշ Մարգարյանի

 

 

Կարդացեք թեկնածուների մասին մեր կայքում.

 

Արմինե Սարգսյան.  «Իմ  պարտականությունն է նպաստել սիրելի քաղաքի  զարգացմանը»

 

Նելլի Ալոյան.«Արտաշատի  բնակիչը վաստակել է արժանապատիվ  ապրելու  իրավունքը»

 

Արաքսյա Ստեփանյան. «Երբ պատրաստ ես քո ողջ ներուժը ներդնել ի նպաստ ծննդավայրիդ»

 

Աննա Գալստյան. «Քաղաքին կնոջ հոգատարություն է պետք»

 

Թինա Մարգարյան. « Հանդես գանք նոր  ծրագրերով ու գաղափարներով, սեփական կարծիքը հայտնելու համարձակությամբ»»

 

Կարինե Միքայելյան. «Արտաշատ քաղաքի ցանկացած  խնդիր  նաև  իմ խնդիրն է»

 

Հերիքնազ Նազարյան. «Արտաշատցուն  վերադարձնենք քաղաքի տիրոջ իրավունքն և զգացողությունը»

 

 

 

Դիտումների քանակը` 838

Վերադառնալ վերև