Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Aurora Prize-ի առաջին դափնեկիրը Մարգարիտ Բարանկիցեն է

Կին, ով  փրկել է  30 հազար երեխայի կյանք 

Այսօր  Երեւանում տեղի ունեցած  հանդիսավոր արարողության ընթացքում Aurora Prize-ի առաջին դափնեկիրը  դարձավ  Մարգարիտ Բարանկիցեն՝ կին, ով  վերապրելով  իր սեփական  յոթ երեխայի  մահը  այնուհետեւ  30 հազար երեխայի կյանք  է փրկել:

 

Մարգարեթ Բարանկիցեն աշխատում է Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տանը եւ REMA հիվանդանոցում: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին նա հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։

 

Ազգությամբ թութսի Բարանկիցեն պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հութու 72 ամենամոտ հարեւաններին, սակայն երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝ դրա ականատեսը դարձնելով նաեւ Բարանկիցեին։ Այս դաժան միջադեպից հետո Մարգարեթն իր կյանքը նվիրել է փախստականներին եւ երեխաներին խնամելու գործին։ 2008 թվականին նրա հիմնած հիվանդանոցում մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։

Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունիից ընդունելով «Ավրորա» մրցանակը՝ Մարգարիտ Բարանկիցեն ասաց. « Երբ դուք ունեք կարեկցանք, արժանապատվություն ու սեր, ապա ոչինչ չի կարող վախեցնել ձեզ, ոչինչ  եւ ոչ ոք չի կարող կանգնեցնել ձեզ: Որեւէ բան չի կարող հաղթել սիրուն՝ ոչ բանակները, ոչ ատելությունը, ոչ հետապնդումները, ոչ սովը,  ոչինչ»։

 

Մարգարեթ Բարանկիցեն «Ավրորա» մրցանակի հիմնադիրներից կստանա $ 100 հազար դոլար: Որպես «Ավրորայի» դափնեկրի  շարունակելու է նվիրատվության շղթան՝ ուղղորդելով 1 մլն.  ԱՄՆ դոլարի դրամաշնորհն այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են իրեն՝ գործելու։

 

Մարգարիտ Բարանկիցեն նախատեսում է նվիրատվություն ուղղել երեք կազմակերպությունների՝ մարդասիրական օգնության, որբերին խնամելու եւ երեխաների աղքատության դեմ պայքարելու նպատակով: Դրանք են՝ Fondation du Grand-Duc et de La Grande-Duchesse du Luxembourg (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի և Մեծ Դքսուհու հիմնադրամ), Fondation Jean-François Peterbroeck («Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամ) եւ Fondation Bridderlech Deelen Luxembourg («Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամ):

 

«Ես ընտրել եմ այս կազմակերպությունները, որովհետեւ նրանք աջակցում են ինձ եւ երբեք չեն լքում՝ նույնիսկ դժվարին ժամանակներում: Նրանք նույն սկզբունքն ունեն, ինչ ես եւ Մեզոն Շալոմը՝ կարեկցանք, բարյացակամություն, արժանապատվություն եւ մեծահոգություն»,- ասաց Բարանկիցեն:

 

«Մարգարիտ Բարանկիցեն մեզ հիշեցնում է, որ նույնիսկ անհաղթահարելի թվացող  հալածանքների եւ անարդարության հանդիպելիս, մեկ մարդն անգամ մեծ ազդեցություն կարող է ունենալ,- ասաց Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին եւ շարունակեց,- տեսնելով Մարգարիտ Բարանկիցեի  խիզախությունը, կամքն ու նվիրվածությունը, ես հուսով եմ, որ նա կարող է ոգեշնչել մեզնից յուրաքանչյուրին մտածելու, թե ինչ մենք կարող ենք անել հանուն նրանց, ում իրավունքները ոտնահարվում են եւ ովքեր  մեր աջակցության կարիքն ունեն»:

 

Արարողության  ընթացքում  մեծարանքի են արժանացել նաեւ մրցանակի մյուս երեք հավակնորդները՝ Բժիշկ Թոմ Քաթինան  (Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոց), Սայիդա Ղուլամ Ֆաթիման  (Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» գլխավոր քարտուղար) եւ  Հայր Բերնարդ Կինվին  (Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Բոսեմտելե քաղաքի կաթոլիկ միսիայի վանահայր)։ Նրանք 25.000 ԱՄՆ դոլար  նվիրատվություն կստանան՝ ուղղելու այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են նրանց:

 

«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը ներկա են եղել նաեւ մարդասիրության ասպարեզի առաջատարներ եւ  «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ Գարեթ Էվանսը, Հինա Ջիլանին, Լեյմա Գբովեն, Շիրին Էբադին եւ Վարդան Գրեգորյանը։

 

«Մրցանակի ընտրական փուլում մենք առնչվեցինք մարդկային ոգու տոկունության բացառիկ դրվագների եւ ծանոթացանք մեծ թվով ոգեշնչող անհատականությունների, որոնք հենց այս պահին աշխարհում ինչ-որ մի տեղ լրջագույն գործ են կատարում»,– ասաց 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը: «Մենք հպարտ ենք, որ պատիվ ենք ունեցել ճանաչման արժանացնելու Մարգարիտ Բարանկիցեին եւ աջակցելու անձամբ նրա կատարած մեծարժեք գործին։ Իր գործունեությամբ նա գալիս է ապացուցելու, թե ինչ հսկայական ազդեցություն կարող է ունենալ անհատը բազմաթիվ մարդկանց կյանքում»։
Երեկոյի ընթացքում շնորհվել է նաեւ 100 LIVES նախաձեռնության եւ Ժուռնալիստների միջազգային կենտրոնի (International Center for Journalism, ICFJ) «Սկզբունքային լուսաբանում» համատեղ մրցանակը, որի առաջին դափնեկիրը դարձավ The New York Times թերթի լրագրող Ռուկմինի Կալիմակին:

 

Ռուկմինի Կալիմակին աշխարհին պատմել է ահաբեկչական ISIS խմբավորման ստեղծած սեռական ստրկության անմարդկային համակարգի մասին: Նա նաեւ հետաքննել է շվեյցարական բանկերի եւ Սենեգալի ոսկու հանքերում երեխաների շահագործման միջեւ եղած կապը, աֆրիկյան մի շարք երկրներում մարդկանց զանգվածային սպանությունների դեպքերը:

 

Արարողության ընթացքում ելույթներ են ունեցել 100 LIVES եւ Aurora Prize նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը:

 

«Ավրորա» արարողությունը վարել են օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը եւ Washington Post թերթի սյունակագիր, գրող եւ հրապարակախոս Դեվիդ Իգնատիուսը:

 

Հիշեցնենք,  որ  «Ավրորա» մրցանակը հիմնել են 100 LIVES նախաձեռնության հիմնադիրները՝ ի երախտագիտություն նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին փրկության ձեռք մեկնեցին հայերին: Այս մրցանակն ստեղծվել է մարդկության ուշադրությունը եւս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին եւ ոճրագործություններին եւ խրախուսելու այն հերոսների ջանքերը, որոնք մարդկային կյանքեր են փրկում:

 

Ավրորա» մրցանակը շնորհվելու է ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երևանում։

 

 P.S.  Auroraprize.com – ը  ներկայացնում է  նաեւ  «Սիրո կանչ»  Մարգարիտ Բարանկիցեի մասին պատմությունը

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հիշենք կանանց, ովքեր փրկեցին հայ որբերին ցեղասպանությունից …

«Փրկության քարտեզ» ֆիլմը՝ երախտագիտության տուրք եվրոպացի միսիոներ հինգ կանանց

Aurora Prize-ի առաջին դափնեկիրը Մարգարիտ Բարանկիցեն է

The New York Times-ի լրագրողը կստանա ICFJ/Aurora համատեղ մրցանակը

«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդները

Aurora Dialogues. «Կոչ եմ անում՝ չօգտագործել փախստականներին քաղաքական օրակարգերի նպատակով »

Aurora Dialogues . «Ինչո՞ւ է անտեսվում կնոջ տաղանդը»

Ես նրանց ձայնն եմ. իսլամիստական խմբավորման ահաբեկիչներից փախած աղջիկը Երևանում է

Ավրորա Մարդիգանյան՝ կին, ով ոգեշնչեց ստեղծել մրցանակը

«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո

Ադանայի կոտորածը` մի առաջադեմ կնոջ գրչով

«Տատիկս անապատում ստիպված է եղել թողնել իր ուժասպառ եղած մորը…». Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ

«Զոհի հոգեբանությունը սարսափելի է», ասել է Ռուբեն Վարդանյանը

«Այդ դաժանություններն իրականացնողը հենց իմ ընտանիքն է եղել». Նևին Թահինջիօղլու

100 Lives. կարեւորենք մարդկային արժեքները

Ցեղասպանությունից հայ որբերին փրկած օտարազգի կանայք

Պատմի՛ր քո պատմությունը Armeniangenocide100.org վեբ կայքում

Դառնալով մեկ ուրիշը …

Սաբիհա թե՞ Խաթուն. հայ որբերի խեղված ճակատագրերը

Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…

Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց

Դաջված կանայք, դաջված ճակատագրեր…

«Մեծ մամիս հուշերը» գիրքը՝ Հայոց ցեղասպանությունը փաստող ևս մեկ պատմություն

«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո

«1915 թվականի կնոջ դեմքը»

«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո

Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում

Լեսկոն նրա անունը չէր…

Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը Հայաստանում կանայք են

 

Դիտումների քանակը` 2579

Վերադառնալ վերև