Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդները

«Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակը, որը հիմնվել է  100 LIVES նախաձեռնության շրջանակում,  ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին:

 

Մրցանակն ստեղծվել է մարդկության ուշադրությունը եւս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին ու ոճրագործություններին եւ մեծարելու մերօրյա հերոսներին, որոնք անձնվիրաբար օգնում են մարդկանց: «Ավրորա» մրցանակի  առաջին դափնեկիրը հայտնի կդառնա 2016թ. ապրիլի 24-ին, Երեւանում։Մրցանակաբաշխության կազմակերպիչներն են հայ ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը ու Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը:

 

«Ավրորա» մրցանակով մենք ուզում ենք աշխարհին ասել, որ մենք՝ որպես Ցեղասպանություն վերապրած ազգ, 100 տարի անց այնքան ենք ուժեղացել, որ պատրաստ ենք ինքներս օգնել աշխարհին։ Չնայած նրան, ինչ եղել է մեզ հետ, մենք պետք է ասենք, որ մենք կանք, մենք ուժեղ ենք եւ առաջ ենք նայում՝ հիշելով անցյալը։  Մենք հուսով ենք, որ նախագիծը հայաստանցիներին կօգնի աշխարհին ուրիշ կերպ նայել», – ասում է  Ռուբեն Վարդանյանը՝   «Ավրորա»  մրցանակի հիմնադիներից մեկը ։

 

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հայտարարել է  այս տարվա  մրցանակի դափնեկրի չորս հավակնորդների անունները. Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, բժիշկ Թոմ Քաթինան՝ Սուդանից,Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, եւ Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից:

 

Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության եւ նշանակության համար։ Դափնեկիրն ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։
«Չորս հավակնորդներն էլ իրենց մեջ ուժ են գտել պայքարելու անարդարության եւ բռնության դեմ: Մենք «Ավրորա» մրցանակով ոչ միայն խրախուսում ենք, այլ նաեւ սատար  ենք կանգնում այն հերոսներին, որոնք հանուն մարդասիրության պայքարում են հալածանքների եւ անարդարությունների դեմ: 100 տարի առաջ մարդիկ օգնության ձեռք մեկնեցին մեր նախնիներին, այսօր մենք շնորհակալություն ենք ասում նրանց՝ փառաբանելով նույն ոգով այսօր պայքարող հերոսներին»,– ասում է  Ընտրող հանձնաժողովի անդամ եւ 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։

 

ՄԱՐԳԱՐԻՏ ԲԱՐԱՆԿԻՑԵ

 

Մարգարիտ Բարանկիցեն աշխատում է Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տանը եւ REMA հիվանդանոցում: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։ Ազգությամբ թութսի Բարանկիցեն պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հութու 72 ամենամոտ հարեւաններին, սակայն երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝ դրա բռնի ականտեսը դարձնելով նաեւ Բարանկիցեին։ Այս դաժան միջադեպից հետո Մարգարիտն իր կյանքը նվիրել է փախստականներին եւ երեխաներին խնամելու գործին։ Նա փրկել է ընդհանուր առմամբ 30,000 երեխայի եւ 2008 թվականին հիվանդանոց հիմնել, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։

 

ԹՈՄ ՔԱԹԻՆԱ

 

Թոմ Քաթինայից բացի, Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցում ուրիշ բժիշկ չկա։ Ամերիկացի մասնագետը Հարավային Սուդանի հետ սահմանամերձ այս գոտում մշտական ներկայություն ունեցող միակ բժիշկն է, ուստիեւ անձամբ է պատասխանատու տարածաշրջանի 500,000 բնակչի բուժսպասարկման համար։ Չնայած Սուդանի կառավարության կողմից տարածքի բազմակի ռմբակոծումներին, դոկտոր Քաթինան մարդկանց օրուգիշեր հասանելի լինելու համար մշտապես ապրել է հիվանդանոցի տարածքում։ Նրա անձնվեր գործունեությունը լուսաբանվել է բազմաթիվ լրատվամիջոցների եւ մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների կողմից:  TIME պարբերականը  2015թ. նրան ճանչել է  ամենաազդեցիկ անհատներից մեկը։

 

ՍԱՅԻԴԱ ՂՈՒԼԱՄ ՖԱԹԻՄԱ

 

Սայիդա Ղուլամ Ֆաթիման իր կյանքը նվիրել է պարտքի դիմաց ֆիզիկական շահագործման ենթարկվողներին փրկելուն՝ փորձելով վերացնել մերօրյա ստրկության վերջին ձեւերից մեկը։ Ֆաթիման Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղարն է։ Կազմակերպության ջանքերով փրկվել են աղյուսի թրծման գործարաններում պարտքի դիմաց բռնությամբ աշխատող 80,000 մարդու, նրանց թվում՝ 21,000 երեխա։ Նրանց պարտքի տոկոսներն այնքան բարձր են, որ այդ մարդիկ ամբողջ կյանքում, ըստ էության, հարկադրված են աշխատել ծայր աղքատության եւ հաճախ նաեւ դաժան պայմաններում։ Ֆաթիմայի դեմ բազմաթիվ մահափորձեր են իրականացվել։ Գործունեության ընթացքում նա բազմիցս ենթարկվել է ֆիզիկական բռնության։

 

ՀԱՅՐ ԲԵՐՆԱՐԴ ԿԻՆՎԻ

 

Հայր Բերնարդ Կինվին հոգեւորական է դարձել 19 տարեկանում, երբ երկարատեւ բռնությունների ու հիվանդության հետեւանքով կորցրել է հորն ու չորս քույրերին։ Հեռանալով հայրենի Տոգոյի Լոմե քաղաքից՝ Հայր Կինվին տեղափոխվել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն: Սահմանամերձ փոքրիկ Բոսսեմտելե քաղաքում նա գլխավորել է տեղի կաթոլիկ միսիան՝ դպրոցը, եկեղեցին եւ Հովհաննես Պողոս Բ Պապի անունը կրող հիվանդանոցը։ Սակայն 2012 թվականին Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում մուսուլմանական Սելեկա դաշինքի ապստամբների եւ Հակաավտոմատավորների քրիստոնյա աշխարհազորի միջեւ (Anti-balaka) քաղաքացիական պատերազմ է բռնկվում։ Տեղի ունեցող բռնությունների ընթացքում Հայր Կինվիի միսիան ապաստարան ու բժշկական օգնություն է տրամադրել հակամարտության երկու կողմերի տուժածներին՝ հետապնդումից ու մահից փրկելով հարյուրավոր մարդկանց։

 

 

Այս  հավակնորդներից մեկը կլինի «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջին դափնեկիրը:  «Ավրորան» դափնեկրին կշնորհի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին ապրիլի 24-ին, Երեւանում:

 

«Ավրորա» մրցանակի դափնեկիրն ունենալու է նվիրատվության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով ժամանակին իրեն ոգեշնչած կազմակերպությանը կամ կազմակերպություններին։

 

Չորս հավակնորդներից յուրաքանչյուրն ուներ հնարավորություն ներկայացնելու մինչեւ երեք կազմակերպություն, որոնք կարող են առաջադրվել մեկ միլիոն դրամաշնորհի՝ ապրիլի 24-ին դափնեկրի անունը հայտնի դառնալուն պես: Բացի այս մեկ միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի հնարավորությունից, դափնեկրին տրվելու է  100,000 ԱՄՆ դոլարի անհատական պարգեւ։ Հավակնորդների առաջադրած մարդասիրական կազմակերպությունների մասին  այստեղ.

Աղբյուրը՝  Auroraprize.com   

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Aurora Dialogues. «Կոչ եմ անում՝ չօգտագործել փախստականներին քաղաքական օրակարգերի նպատակով »

Aurora Dialogues . «Ինչո՞ւ է անտեսվում կնոջ տաղանդը»

Ես նրանց ձայնն եմ. իսլամիստական խմբավորման ահաբեկիչներից փախած աղջիկը Երևանում է

«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդները

Ավրորա Մարդիգանյան՝ կին, ով ոգեշնչեց ստեղծել մրցանակը

«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո

Ադանայի կոտորածը` մի առաջադեմ կնոջ գրչով

«Փրկության քարտեզ» ֆիլմը՝ երախտագիտության տուրք եվրոպացի միսիոներ հինգ կանանց

«Տատիկս անապատում ստիպված է եղել թողնել իր ուժասպառ եղած մորը…». Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ

«Զոհի հոգեբանությունը սարսափելի է», ասել է Ռուբեն Վարդանյանը

«Այդ դաժանություններն իրականացնողը հենց իմ ընտանիքն է եղել». Նևին Թահինջիօղլու

100 Lives. կարեւորենք մարդկային արժեքները

Ցեղասպանությունից հայ որբերին փրկած օտարազգի կանայք

Պատմի՛ր քո պատմությունը Armeniangenocide100.org վեբ կայքում

Դառնալով մեկ ուրիշը …

Սաբիհա թե՞ Խաթուն. հայ որբերի խեղված ճակատագրերը

Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…

Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց

Դաջված կանայք, դաջված ճակատագրեր…

«Մեծ մամիս հուշերը» գիրքը՝ Հայոց ցեղասպանությունը փաստող ևս մեկ պատմություն

«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո

«1915 թվականի կնոջ դեմքը»

«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո

Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում

Լեսկոն նրա անունը չէր…

Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը Հայաստանում կանայք են

 

Դիտումների քանակը` 2708

Վերադառնալ վերև