Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Այս տարվա «Խիզախ կին» մրցանակը շնորհվեց Ջեմմա Հասրաթյանին

Հունիսի 23-ին  Երևանում Կոնգրեսս հյուրանոցում   կայացած   Համընդհանուր իրավունքների ամենամյա  մրցանակաբաշխության  ընթացքում  «Խիզախ կին» անվանակարգում  պարգևը շնորհվեց  Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանին:

 

Նախաձեռնության կազմակերպիչներն էին ԱՄՆ դեսպանությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Բրիտանական դեսպանությունը, Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը, Եվրախորհրդի երևանյան գրասենյակը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:

 

Ինչպես նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Արգո Ավակովը, «Խիզախ կին» մրցանակը շնորհվել է Ջեմմա Հասրաթյանին  այն նշանակալի ավանդի համար,  որը  նա ունեցել է  կանանց ու տղամարդկանց  հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների  գաղափարն  առաջ տանելու  գործում:  «Տիկին Հասրաթյանը շատ ակտիվ, հարգանք վայելող հասարակական գործիչ է, ով մշտապես հետամուտ է եղել հասարակության մեջ կանանց դերակատարման մեծացմանը և խթանել է ժողովրդավարական արժեքները: Որպես Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա ՀԿ-ի հիմնադիր և նախագահ՝ տիկին Հասրաթյանը քաղաքական կյանքում և որոշումների ընդունման գործընթացներում կանանց ներգրավման առաջխաղացման գործում ցուցաբերել է հետևողականություն և նախաձեռնողական մոտեցում», – նշեց պրն Ավակովը:

Ընդունելով պարգևը  Ջ. Հասրաթյանը նշեց,  որ  դիտարկում է այն,  որպես Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից արդեն 20 տարի  իրականացվող գործունեության գնահատանք:  « Կարծում եմ խիզախությունը՝  գաղափարին  և գործին  հավատարիմ   մնալու մեջ է  նաև», – ասաց նա:

Նշենք, որ մրցանակաբաշխությունը  անցկացվում է  2012 թվականից  և  նշանավորում է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի քաղաքացիական  ակտիվիստների,  քաղաքական գործիչների,  պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայցուցիչների ունեցած ներդրումը։

 

Միջոցառման նպատակն է մեծարել այն անձանց, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, հաշվետու կառավարման, կառավարման ոլորտի բարեփոխումների ու ազատ խոսքի խթանման դիրքերից:

 

Միջոցառման ընթացքում  մրցանակներ  շնորհվեցին նաև  «Ազատության պաշտպան», «Մեդիա գերազանցություն»,   «Կառավարության բարեփոխիչ» ,«Ներառման խթանում», « Արդարության խթանում բոլորի համար»  անվանակարգերում:

 

Մեդիա դաշտում  պարգևի արժանացավ «Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը  #ElectricYerevan 2015  ֆոտոշարքի համար: «Ներառման խթանում» մրցանակին արժանացավ  «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ   նախագահ Զարուհի Բաթոյանը՝ հաշմադնաոմւթյուն ունեցող անձանց նկատմամբ  տաբուները կոտրելու և հասարակության մոտեցումները փոխելու ուղղությամբ  նշանակալի  ներդրման համար:  «Ազատության պաշտպան»  անվանակարգում գնահատանքի արժանացան  «Քաղաքացի դիտորդ»  նախաձեռնության անդմները, ովքեր  դիտորդական առաքելություն էին իրականացնել  սահամանադրական հանրաքվեի ընթացքում եւ  իրենց  բացառիկ ներդրումն ունեցան ընտրությունների թափանցիկության ապահովման մեջ :  Կառավարման ոլորտի վերաձոխիչ   մրցանակը   ստացավ  Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ՝ ՏԻՄ համակարգում բարեփոխումներ իրականացնելու համար, իսկ արդրարադատության  ոլորտի մրցանակը շնորհվեց  Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Նարինե Հավակիմյանին  համարձակ և անդրդվելի ջանքերի համար՝ ուղղված Հայաստանում անկախ դատական համակարգի ձևավորմանը:

 

WomenNet.am – ը  շնորհավորում է բոլոր մրցանակակիրներին՝  նորանոր հաջողություններ մաղթելով իրենց:

 

Դիտումների քանակը` 1381

Վերադառնալ վերև