Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

AWID-ը հրավիրում է ողջ աշխարհի ֆեմինիստներին Բրազիլիա

Միջազգային ֆեմինիստական խոշոր կազմակերպություններից  մեկը՝ Կանանց իրավունքների  զարգացման ասոցիացիան՝ AWID-ը  ( Association Women’s Rights in Development)  հրավիրում է մասնակցելու  2016-ի մայիսի 5-8-ը  Բրազիլիայի Սալվադոր քաղաքում  անցկացվող իր հերթական 13-րդ միջազգային համաժողովին:      

 

Կազմակերպությունը  տեղակայված  է Կանադայում և յուրաքանչյուր 3-4 տարին մեկ  միասին է հավաքում է կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող առաջնորդների և ակտիվիստների, փորձագետների և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների ողջ աշխարհից` կանանց շարժման համար հրատապ հարցեր քննարկելու, համատեղ գործողությունների ծրագրեր մշակելու,  կայուն զարգացմանը  և գենդերային հավասարությանը  նպաստելու   նպատակով:    AWID-ի նախորդ` 12-րդ համաժողովն անցկացվել էր 2012-ին Ստամբուլում եւ առավել մանրամասն այդհավաքի մասին կարող եք կարդալ մեր կայքում՝ «Կինը եւ քաղաքականությունը» հատուկ համարում  եւ   AWID -2012 խորագրի ներքո:

 

13-րդ միջազգային համաժողովի  հրավերի մեջ նշվում   է, որ Բրազիլիայում տեղի ունեցող այս  ֆորումը նոր հեռանկարներ և համարձակ գաղափարներ առաջ քաշելու հարթակ է լինելու , որը թույլ կտա  մշակել  կոնկրետ համատեղ գործողությունների օրակարգը եւ միասին պատկերացնել  ապագան՝ զերծ գենդերային անհավասարությունից  եւ ճնշումներից, ռասսայական, էթնիկ և տնտեսական անարդարությունից, բնապահպանական  դեգրադացիայից, պատերազմից  և բռնությունից:

 

Կազմակերպիչներն ակնկալում են, որ  բոլոր նրանք , ովքեր հայտ են ներկայացնելու ֆորումին մասնակցելու համար իրենց առաջարկներն կանեն հավաքն առավել  հետաքրքիր եւ արդյունավետ դարձնելու համար:

 

Հայտի ձեւը  կարող եք գտնել այստեղ

 

Հայտի ներկայացման վերջնաժամկետը հունիսի 26-ին է:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

AWID-2012: Երեխաները համաժողովում…/ ֆոտոռեպորտաժ

 

Ուրվանկարներ համաժողովից. «Հաշմանդամություն ունեցող կանանց ցանց» / ֆոտո

 

Կանայք և նոր մեդիաները

 

AWID 2012-ն առաջին , բայց ոչ վերջին կոնֆերանսն էր իմ մանակցությամբ

 

Մերոնք համաժողովում

 

«Որտե՞ղ են կանանց իրավունքների համար գումարները»

 

«Եթե կանանց ավելի շատ տեղ և հնարավորություններ տային»…

 

Վիոլետա Կրասնիչ. «Տեսնում եմ ուժեղ, հնարամիտ և կայուն կանանց հկ-ների և ցանցերի միասնությունը »

 

«Եթե հավաքվում են 200 տղամարդ, պա դա կոչվում է Դավոս, իսկ եթե 2000 կին, ապա այդ մասին ոչ ոք չի իմանում»…

 

«Իմ հին ու նոր ընկերները» / վիդեո

 

Ո՞ւմ և ինչի՞ համար էին քննադատում համաժողովում

 

Կանանց շարժման նոր օրակարգը` տնտեսական իշխանության վերափոխում

 

Կանանց շարժման նոր օրակարգը` տնտեսական իշխանության վերափոխում

 

Մեկնարկեց Կանանց Իրավունքների եւ Զարգացման 12-րդ համաշխարհային ֆորումը

 

AWID 12-րդ համաշխարհային ֆորում

 

Դիտումների քանակը` 3035

Վերադառնալ վերև