Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Այրում Ֆրութս »-ը ՝ սոցիալական բիզնեսի մոդել է

Հոկտեմբերի 3-ին  Տավուշի մարզի սահմանամերձ Այրում համայնքում տեղի ունեցավ   <<Այրում Ֆրութս >> մրգի և հատապտուղների վերամշակման գործարանի բացման հանդիսավոր արարողությանը: Գործարանը կապահովի ավելի քան 60 աշխատատեղ հատկապես համայնքի կանանց համար, ինչպես նաև կայուն մթերման շուկա Այրում համայնքին հարակից 10 գյուղերի ավելի քան 2000 բնակչի համար: Գործարանում պլանավորվում է վերամշակել տարեկան մինչև 500 տոննա միրգ և հատապտուղ՝ պատրաստելով  ջեմեր, մուրաբաներ, կոմպոտներ:

 

Տեղացիների կողմից վաղուց սպասված <<Այրում Ֆրութս >> -ի գործարկումը  հնարավոր դարձավ  Օքսֆամի հայաստանյան գրասենյակի եւ  իր գործընկերների ` <<Բի էս Սի >> Բիզնես Աջակցման կենտրոնի, <<Նոր հորիզոն >>վարկային կազմակերպության,Օրանժ հիմնադրամի և մի շարք այլ ընկերությունների համատեղ աջակցությամբ:  Համայնքային այս բացառիկ ձեռնարկությունը կառավարվում է <<Լճկաձոր >>կոոպերատիվի ու նրա հինադրած <<Միրգ ՍՊԸ >>-ի կողմից :

 

Ինչպես իր խոսքում նշեց կոոպերատիվի նախագահ Ռուսլան Անտոնյանը գործարանի  հիմնադրմամբ  նրանք կկարողանան  աջակցել տարածաշրջանի գյուղմթերք արտադրողին:

 

<<Մենք որոշեցինք, որ անհրաժեշտ է գործարան հիմնել, որպեսզի միրգը մթերվի և չփչանա, հնարավորության դեպքում նաև արտահանվի: Արդեն մթերել ենք տանձ,դեղձ,մոշ, հոն և այլ մրգեր ու հատապտուղներ: Համաձայնագիր ունենք Սոչի քաղաքի հետ, երևի թե որոշ ժամանակ անց կարտահանվի, հիմա պիտակի հետ կապված աշխատանքներն են կատարվում >>- ասաց  Ռուսլան Անտոնյանը:

Նշենք, որ «Այրում Ֆրութս»-ը»,  ինչպես Օքսֆամի աջակցությամբ հիմնված այլ ձեռնարկություններ,  սոցիալական բիզնեսի մոդել է: Դա նշանակում է, որ կոոպերատիվն իր գործարանի  եկամուտի մի մասն ուղղելու է համայնքի սոցիալական խնդիրների լուծմանը:

 

Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, ազդարարելով  գործարանի շահագործման մեկնարկը,  հատկապես շեշտադրեց ձեռնարկության սոցիալական բնույթը.

 

<< Գործարանը  որը տնօրինվում և կառավարվում է համայնքային կոոպերատիվի կողմից, սոցիալական ձեռնարկության օրինակ է:  Այն նպատակ ունի համայնքի սոցիալական խնդիրները լուծելու: Ձեռնարկությունը կապահովի շուրջ 60 աշխատատեղ, որի զգալի մասը կանայք են : Դա կարեւոր է , քանի որ կանանց համար տնտեսական հնարավորությունների ստեղծումը  Օքսֆամի կողմից իրականացվող բոլոր ծրագրերի  առաջնահերթություններից է», – ասաց Մարգարիտա Հակոբյանը:

 

<<Երկու ամիս է ինչ աշխատում ենք այստեղ, ես միայնակ չեմ ինձ հետ նաև աշխատում է հարսս, աղջիկս,մեր աշխատանքի դիմաց վարձատրվում ենք, շատ գոհ ենք ,հանգստյան օրեր էլ ունենք  >>-WomenNet. am հետ զրույցում նշեց աշխատակցուհի Անահիտ Մացակյանը:

 

<<Տանը նստած էինք մինչև հիմա ,բայց հիմա արդեն աշխատում ենք: Շատ գոհ ենք,լավ վարձատրում են, որ սենց աշխատենք լավ կլինի,  ես էլ,ամուսինս էլ աշխատում ենք մեր համար,պարապ չենք նստում >>,- մեզ հետ զրույցում նշեց Անուշ Գիշյանը:

 

Դժվար է թերգնահատել այս գործարանի  բացման նշանակությունը հեռավոր սահմանամերձ համայնքի համար: Ակնհայտ է , որ այն  կստեղծի աշխատատեեր և եկամտի կայուն աղբյուր Այրումի ու հարևան գյուղերի բնակիչների համար, դրանով իսկ մեղմելով  շատ ու շատ ընտանիքների սոցիալակնա վիճակը:

 

Մարիամ Մելքումյան

 

 

Դիտումների քանակը` 3087

Վերադառնալ վերև