Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Բեռլինում տրանսպորտի տոմսը կզեղչվի կանանց համար 21 տոկոսով

 

Բեռլինյան  BVG տրանսպորտային ընկերությունը մարտի 18-ին կզեղչի կանանց համար տրանսպորտի սակագինը 21 տոկոսով , որպեսզի ուշադրություն հրավիրի կանանց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերությանը, հայտնում է  DV  գործակալությունը:

 

 

Խնդիրն էլ այն է, որ Գերմանիայում տղամարդկանց և կանանց աշխատավարձի միջին տարբերությունը կազմում է հենց այդքան՝ 21 տոկոս: BVG տրանսպորտային ընկերության մամուլի քարտուղար Պետրա Նելկենը հայտարարել է, որ մարտի 18-ին, որը  նշվում է որպես հավասար աշխատավարձերի օր, կանայք կարող են  զեղչված տոմսը ձեռք բերել Բեռլինի մետրոյում՝ 7 եվրոյի փոխարեն վճարելով 5,5 եվրո:

 

 

 

Կանանց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերության խնդիրը Գերմանիայում շատ ակտուալ է, քանի որ այն գրեթե ամենաբարձրն է եվրոպական երկրների շարքում: Որոշակի առաջընթաց նկատվում է՝ 2010 թվականին այդ տարբերությունը կազմել է 23 տոկոս, 2018-ին՝ 21 տոկոս: Խնդրին ուշադրություն հրավիրելու համար տարվա  77-րդ օրն էլ պատահական չէ ընտրված՝ հենց այդքան օր ավել պետք է աշխատի կինը, որպեսզի ստանա նույնքան աշխատավարձ, որքան տղամարդը ստանում է տարվա ընթացքում:

 

 

Հիշեցնենք, որ Հայաստանում   կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունը  կազմում  է 32,5%:  

 

Դիտումների քանակը` 602

Վերադառնալ վերև