Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Բեռլինի կինոփառատոնը ռեկորդ է խփում կին ռեժիսորների մասնակցությամբ

 

Այսօր՝ փետրվարի 7-ին  Գերմանիայի մայրաքաղաքում բացվեց Բեռլինի 69-րդ կինոփառատոնը, որը կտևի մինչև փետրվարի 17-ը:  Այս տարվա Բեռլինալեն  նշանավորվեց փառատոնի գլխավոր մրցանակին` «Ոսկե արջին» հավակնող կին ռեժիսորների ռեկորդային թվով:

 

 

Բեռլինյան փառատոնի գլխավոր մրցանակին  հավակնող 17 ֆիլմերից 7-ը նկարահանվել են կանանց կողմից: Սա բոլոր նշանակալի  կինոփառատոնների համար  աննախադեպ ռեկորդ է. նախորդ տարի Կաննի կինոփառատոնում ներկայացված էին երեք կանայք, Վենետիկում` միայն մեկ: Իսկ Օսկարի մրցանակի այս տարի չի առաջադրվել որևէ կին:

 

 

«Կանայք առաջատար դիրքեր են զբաղեցնում մեզ մոտ … Սա բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշն է: Եվ  այդ կապակցությամբ ես միայն ուզում եմ պարզաբանել, որ իմաստ չունի ծրագրում ներառել որևէ ֆիլմ՝ առաջնորդվելով քաղաքական կոռեկտության նկատառումներով», – ասաց Բեռլինի կինոփառատոնի տնօրեն Դիտեր Կոսսլիկը:

 

 

 

 

Ի՞նչ է ցուցադրվելու Բեռլինալե-2019-ին

 

 

Փառատոնի բացմանը կցուցադրվի դանիացի ռեժիսոր Լոնե Շերֆիգի «Անծանոթների բարությունը» ֆիլմը, որը պատմում է մի քանի մարդկանց կյանքի դժվար ժամանակաշրջանի մասին: ֆիլմի գլխավոր հերոսները` Նյու Յորքի չորս բնակիչներ, ապրում են իրենց կյանքի ամենավատ շրջանը: Յուրաքանչյուրն ունի իր սեփական խնդիրը. բռնարար ամուսին, ցավալի ցածր ինքնագնահատական, աշխատանքի և անձնական երջանկության բացակայություն:Հերոսները հանդիպում են  շքեղ ռուսական ռեստորանում, որտեղ փոխադարձ աջակցությամբ ամեն ինչ սկսում են զրոյից: Շերֆիգը ստացավ իր առաջին մրցանակը Բեռլինում 2001 թ-ին՝  «Իտալերեն սկսնակների համար» մելոդրամի համար: Իսկ Քերրի Միլիգանի և Էմմա Թոմփսոնի մասնակցությամբ նրա «Զգացմունքների դաստիարակություն» դրաման 2010 թ. արժանացել էր  3 Օսկարի 7 և 25 այլ մրցանակների:

 

 

 

 

Մրցույթում ներկայացված են նաև Ֆրանսուա Օզոնի «Աստծո օգնությամբ»  ֆիլմը, Ագնեշկա Հոլլանդի կենսագրական դրաման բրիտանացի լրագրողի մասին, ով առաջին անգամ պատմեց աշխարհին  Ուկրաինայում  30-ականների  սովի մասին («Գարեթ Ջոնս»), Ֆաթիհ Աքինի` սերիական մարդասպանի մասին թրիլլերը (“Ոսկե Ձեռնոց “), Չժան Իմոուի (” Մեկ վայրկյան “) ֆիլմը: Ավստրիացի ռեժիսոր Մարի Քրյութզերը հանդիսատեսին կներկայացնի «Հողը իմ ոտքերի տակ» դրաման, որի  գլխավոր հերոսուհին երիտասարդ և շատ հաջողակ կին Լոլան է, ով ջանասիրաբար թաքցնում է իր հոգեկան հիվանդություն ունեցող ավագ քրոջը: Փառատոնի հյուրերը նաև կտեսնեն իսպանացի Իսաբել Կոշետի «Էլիզա և Մարսելլա» ֆիլմը, Թեոնա Ստրուգար Միտեվսկու «Տերը գոյություն ունի, նրա անունը Պետրունյա է», Անգելա Շանելեի «Ես տանը եղել եմ, բայց …» ֆիլմերը , ինչպես նաև կենդանի դասական ֆրանսուհու՝  90-ամյա  Ագնես Վարդի ֆիլմը որը կոչվում է« Varda by Agnes»:

 

 

 

 

Բեռլինի կինոփառատոնի այս տարվա ժյուրին գլխավորում է ֆրանսիացի հանրահայտ կինոդերասանուհի Ջուլիեթ Բինոշը:

 

 

 

 

Ի դեպ, Բեռլինալեի հաջորդ մրցաշրջանում փոփոխություն է սպասվում:  18 տարի շարունակ փառատոնի  ղեկավար հանդիսացող Դիտեր Կոսսլիկին փոխարինելու է գործադիր տնօրեն Մարիետ Ռիսենբեկը:   Նա փառատոնը գլխավորող առաջին կինն է լինելու, ում  հարուստ փորձը և մեծ կապերը  կնպաստեն կինոշոուի հետագա զարգացմանը, նշում են ոլորտի  գիտակները:

 

Թ.Հ.

Դիտումների քանակը` 904

Վերադառնալ վերև