Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր

Լուսինե Դավթյան
(1977-2013)

Լուսինեին դանակահարել է ամուսինը՝ իրենց դստեր ներկայությամբ, երբ Լուսինեն փորձել է վերջապես խզել ֆիզիկական եւ հոգեբանական բռնությամբ հարաբերությունները…

 

Անահիտ Բաբայան
(1962-2012)
Երեք երեխաների մայր Անահիտը ապրել է Վայոց Ձորում: Նրա ամուսինը օգտագործել էր բետոնե սալաքար և փայտե ձող` իրենց իսկ պարտեզում նրան սպանելու համար…

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռության» կոալիցիայի կողմից հավաքագրած տվյալներով 2019-ին  առնվազն 10 կին է սպանվել ընտանեկան բռնությունից…

 

Ամեն տարի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Հոկտեմբերի 1-ը նշում է որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»։  

 

Հայաստանում, ամեն տարի գրանցվում է ընտանեկան բռնության դեպքերի աճ։  Ըստ ՀՀ ոստիկանության 2017 թվականի առաջին յոթ ամիսների տվյալների գրանցվել է ընտանեկան բռնության 416 դեպք, որից 235-ը, այսինք շոշափելի մեծամասնությունը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ։ 2018 թվականին Ոստիկանությունը Հայաստանում ընտանեկան բռնության շուրջ 1600 դեպք է արձանագրել: Իսկ 2019 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանությունը ստացել է 1270 ահազանգ:  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռության» կոալիցիայի կողմից հավաքագրած տվյալներով այս տարի առնվազն 10 կին է սպանվել ընտանեկան բռնությունից, իսկ անդամ կազմակերպությունների թեժ գծերին ստացվող հեռախոսազանգերի թիվը կրկնապատկվել է՝  անցնելով 4500-ը։

 

 

Այս տարի  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»  կոալիցիան իրազեկման ակցիաներ է  իրականացրել  Սպիտակում և Վանաձորում, ինչպես նաև  մոմավառություն՝  ի  հիշատակ ընտանեկան բռնության զոհերի  Երևանում:

Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերի 1-ին, ամուսնու կողմից դաժան ծեծի հետևանքով զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Սա միակ դեպքը չէր Հայաստանում, սակայն իր դաժանությամբ ցնցեց  հասարակությանը: Դեպքից հետո ընտանեկան բռնության խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունները միավորվեցին՝ ստեղծելով  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»  կոալիցիա, որի պահանջն էր արդար դատավարություն, ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելում և օրենսդրական դաշտի կարգավորում։

 

Դիտումների քանակը` 286

Վերադառնալ վերև