Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կանադայի վարչապետ. «Ամեն անգամ, երբ ասում եմ, որ ֆեմինիստ եմ , Twitter- ը «պայթում է» մեկնաբաննություններից»

Կանադայի վարչապետ  Ջաստին Տրյուդոն  ՝ ելույթ ունենալով  Կանանց կարգավիճակի հանձնաժողովի  60-րդ նստաշջանի շրջանակում  մարտի 16-ին  կայացած բարձր մակարդակի քննարկմանը հայտարարեց, որ չի հասկանում, ինչու  « ֆեմինիզմ»   բառը  հատուկ  ռեակցիայի է արժանանում: 

 

«Ամեն անգամ, երբ ես ասում եմ, որ ֆեմինիստ եմ  ,  Twitter- ը  «պայթում է» մեկնաբաննություններից,  իսկ լրատվամիջոցները սկսում են  ակտիվ քննարկել ասածը: Մինչդեռ այդ բառը չպետք է արժանանա  նման ռեակցիայի: Դա  ուղղակի նշանակում է, որ ես հավատում եմ կանանց ու տղամարդկանց հավասարությանը եեւ կարծում եմ, որ մենք պետք է դեռ շատ ջանքեր թափենք դրան հասնելու համար», – ասաց  Կանանդայի վարչապետը Ջաստին Տրյուդոն, ով  նշանակալի   լումա   է ներդրել գենդերային հավասարությանը աջակցելու հարցում:

 

Հիշեցնենք, որ    անցյալ տարի  նա  համալրեց  50%-ով  իր նախարարների կաբինետի կազմը կանանցով  եւ մեկնաբանեց  իր որոշումը  մի պարզ բացատրությամբ. «Սա 2015 թվականնն է»:

 

Ելույթ ունենալով Կանանց կարգավիճակի հանձնաժողովի  60-րդ նստաշջանի շրջանակում  կայացած քննարկմանը նա  ասաց, որ իրենց թիմը   կանանց եւ տղամարդկանց մասնակցության առումով  նման  հավասակշռված կաբինետ ունենալու համար  գիտակցաբար  աշխատել է  դեռ ընտրություններին  ընթառաջ՝  կանանց որպես  թեկնածուներ ներգրավելու ուղղությամբ: «Երբ ին ասում են, որ կուզենային  հետեւել իմ օրինակին, բայց  իրավիճակը թուլ չի տալիս  եւ չունեն  համապատասխան կադրեր, ես սովորաբար պատասխանում եմ. «  Իսկ ինչ ե՞ք անում իրավիՃակը փոխելու,   կանանց կադրեր   գտնելու եւ առաջ տանելու համար»,   – ասսել է Տրյուդոն:

 

Դար հետ մեկտեղ  նա չի համարում ,  որ  Կանադայում գենդերային խնդիրները լուծված են, ասում է, որ   անհրաժեշտ է  ավելի շատ  քայլեր  ձեռնարկել կանանց նկատմամբ բռնությունը վերացնելու,  կանանց ու տղամարդկանց աշխատավարձերը հավասարեցնելու  եւ այլ խնդիրներ լուծելու  ուղղությամբ:

 

«ՄԱԿ Կանայք» կառույցի  գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան, ով նույնպես ներկա էր վեընշված քննարկմանը, նշեց, որ Տրյուդոյի օրինակը եւս մեկ անագամ ապացուցում է թե ինչքան կարեւոր է  բարի կամքի դրսեւորուոմը  եւ  որ  այլ երկրների կառավարությունները  նույնպես պետք է առաջնորդվեն խնդրին նման մոտեցմամբ:

 

Նշենք, որ  քննարկման հիմնական թեման  կանանց ու տղամարդկանց  վարձատրության  տարբերությունն էր  եւ դրա հաղթահարման ուղիները:  Հիշեցնենք, որ  Կանանց կարգավիճակի հանձնաժողովի (CSW) հոբելյանական  60-րդ նստաշրջանն  անցնում է ՝ «Կանանց հնարավորությունների ընդլայնումը եւ   Կայուն զարգացման  օրակարգը» կարգախոսի ներքո:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Այն մասին թե ինչ է լինում, երբ կանանց թիվը կառավարության կազմում մեծանում է…

 

Կանայք եւ կայուն զարգացման օրակարգը – GSW 60

 

Նպատակ թիվ 5 – ի՞նչ է այն ենթադրում

 

Համաշխարհային լիդերների հանդիպմանը հաստատվեց «Մոլորակ 50/50» պեկինյան բանաձեւը

 

 

«Մոլորակ 50/50 մինչեւ 2030» . ինչ է պարտավորվել Հայաստանը

 

Առնվազն 200 տարի կպահանջվի Ազգային ժողովում կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությանը հասնելու համար/ ինֆոգրաֆիկա

 

Կանանց ներկայացվածությունը ՀՀ Ազգային ժողովում. կրկնակի ցածր քան միջինը աշխարհի խորհրդարաններում / ինֆոգրաֆիկա

 

Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016

 

ՄԱԿ-ում ընդունվեց Կայուն զարգացման նոր օրակարգը

 

Որո՞նք են Կայուն զարգացման 17 նպատակները

 

ՄԱԿ-ի նոր հավակնոտ օրակարգ՝ մինչև 2030 թվականը վերացնել աղքատությունը աշխարհում

 

Աշխարհի առաջատար բիզնես ընկերությունները գումարներ կտրամադրեն գենդերային հավասարության հասնելու համար

 

«Երբ նշաձողը բարձր ես դնում, բարձրին էլ հասնում ես»…

 

Դիտումների քանակը` 2484

Վերադառնալ վերև