Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հրավեր «Կանանց օրակարգ՝ հանուն զարգացման» քաղաքական դեբատների

 

ՕքսԵՋեն հիմնադրամը հրավիրում  է   մասնակցելու «Հավասար» քարոզարշավի շրջանակներում նախաձեռնած «Կանանց օրակարգ՝ հանուն զարգացման» խորագրով քաղաքական դեբատներին, որոնք տեղի կունենան  ս.թ. նոյեմբերի 29-ին, ժամը 14:30-ից 16:30-ը «Դաբլթրի-բայ-Հիլթն» հյուրանոցի «Միլանո» սրահում: 

 

Հանդիպմանը հրավիրվում են Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի թեկանածուները, ինչպես նաև տեղական ու միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչներ: Հանդիպումը նաև ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի օնլայն հարթակում: 

 

Դեբատների նպատակն է Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի ուշադրությունը հրավիրել ընտրազանգվածի կեսից ավելին կազմող՝ կանանց վերաբերող հիմնախնդիրների վրա՝ կանայք որոշումների կայացման մակարդակում, աշխատաշուկայում կանանց նկատմամբ խտրականության հիմնահարցեր, հաշմանդամություն ունեցող կանանց հարցեր, վերարտադրողական առողջություն, գյուղի կանայք և այլն:

 

Մենք ակնկալում ենք, որ քաղաքական ուժերը ոչ միայն նախընտրական փուլում, այլև ընտրվելու դեպքում կբարձրաձայնեն այդ հարցերը խորհրդարանի ամբիոնից և լուծումներ կառաջարկեն դրանց ուղղությամբ: 

 

Նախաձեռնությունը նպատակ ունի նաև խթանել երկրում քաղաքական բանավեճի մշակույթը՝ որպես քաղաքակիրթ և բովանդակային ընտրապայքարի կարևոր բաղադրիչի: 

«Կանանց օրակարգը՝ հանուն զարգացման» խորագրով քաղաքական դեբատներն անցկացվում են  «Հավասար. խթանելով կանանց քաղաքական մասնակցությունը ազգային մակարդակում» և «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրերի շրջանակներում՝ Շվեդիայի կառավարության և Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: 

 

Դուք կարող եք ծանոթանալ «Կանանց օրակարգը՝ հանուն զարգացման » փաստաթղթի հետ  այստեղ

 

Դիտումների քանակը` 593

Վերադառնալ վերև