Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ինչի՞ մասին են երազում աղջիկները

7- ամյա Աստինան ,ով սովորում է երկրոդ դասարանում,երբ հարցս լսեց,մի պահ զարմացած նայեց ինձ,ու  մանկական չարաճճի ժպիտը դեմքին ասաց.<< Մեծանամ բժշկուհի եմ դառնալու>>.հետո մանկական անկեղծությամբ հավելեց.<< ուզում եմ պարուհի ու դերասանուհի դառնալ,բայց ոչ մեկին չասես>>:  Ես իհարկե խոստումս <<պահեցի>>…

 

Յուրաքանչյուրս ունենք մեր  երազանքները,որոնք տարիքի հետ փոխվում են : Փոքր տարիքում երազում էինք ունենալ լիքը խաղալիքներ,գույնզգույն  շորեր  ու կոշիկներ: Երազում էինք   անգամ ,գոնե թաքուն  հանգնել մայրիկի բարձրակրունկ կոշիկները…

 

18-ամյա Արփինեն երազում էր դառնալ  Բարբի տիկնիկ,ում բոլորը շատ կսիրեն, ասում է « երազանքս կիսով չափ իրականացավ,ինձ բոլորը շատ սիրում են»:(ծիծաղում է-խմբ):

 

20-ամյա Աննա Հայրապետյանը երազել  է մետրո վարել: <<Հիմա էլ ամեն անգամ նստելուց փշաքաղվում եմ,բայց ռիսկ դեռ չեմ անում վարորդին խնդրեմ, որ մոտը նստեմ : Իսկ հիմա ավելի շատ նպատակներ ունեմ, քան երազանքներ…Երազում եմ մենակ, որ չկորցնեմ էն մարդկանց ,ովքեր թանկ են ինձ համար>>:

 

<<Վայյ էնքան շատ են երազանքներս,որ չեք պատկերացի,բայց երազում եմ ,որ իմ կողքին լինեն  միայն խենթերը ,ու ապրենք թեթև կյանքով>>,ասում է 16 ամյա Գայկան,(անունը Գայանե-խմբ),ու հավելում.<< ուզում եմ դառնալ ռոք –երաժիշտ ,բայց անկեղծ ասած ձայն չունեմ>>:

 

Լիլիթ Հակոբյանն  էլ երազում էր դառնալ լրագրող.<<Պատկերացնում էի ոնց եմ միկրաֆոնը ձեռքիս մարդկանց հարցեր ուղղում:Ու քանի որ միկրաֆոն չունեի ինչ –որ պատահի վերցնում էի ձեռքս ,որը մի քիչ նման էր միկրաֆոնին ու պտտվում էի տան մեջ և բոլորին հարցեր էի տալիս:Հիմա ինչով զբաղվում եմ իմ երազանքի հետ կապ չունի>>:

 

22- ամյա Հռիփսիմե Պետրոսյանը փոքր տարիքում երազում էր մեծանալ.<<  Հիմա  էլ երազում եմ փոքր լինեմ ,որ էլի երազեմ,քանի որ իմ երազանքերում ամեն ինչ  ավելի սիրուն  ա, քան իրական կյանքում>>:

 

25 –ամյա Սյուզի Մկրտչյանն էլ ասում է , որ ինչ երազել է  հիմա ունի… «Լավ ամուսին,խաղաղ ընտանիք: Իսկ  եթե հարցը վերաբերվում է ինչ դառնալ ,ապա նման երազանք չեմ ունեցել ,կամ էլ չեմ հիշում>>:

 

24 –ամյա  Անուշ Ադամյանի  երազանքը այդպես էլ չի կատարվել.<<Երազում էի բժիշկ դառնալ,բայց Աստված գիտի ինչ դարձա:Հիմա պարզ բան եմ երազում. ունենալ ամուր ընտանիք և որ հարազատ ու սիրելի մարդիկ որքան հնարավոր է առողջ ու երջանիկ ապրեն:

 

Շուշան Գևորգյանը լայն ժպտալով ասում է.<<Չզարմանաք ,բայց երազում էի դառնալ հեղփոխական`փրկել իմ ազգը.,առաջնորդ լինել: Իսկ հիմա երազում եմ ունենալ իմ փափագած ընտանիքն ու մնալ պատմության մեջ:

 

Հ.Գ-Ես երազում էի դառնալ դերասանուհի,հետո երգչուհի,հետո ոստիկան ,իսկ վերջում դարձա լրագրող: Հայրս մի առիթով ասաց.որ երազանքներդ ի վերջո կատարվեցին,քանի որ լրագրողի մասնագիտության մեջ ամեն ինչից մի քիչ –մի քիչ կա :

 

  Աղջիկների  երազանքները մեկտեղեց Արմինե Գևորգյանը

Դիտումների քանակը` 6118

Վերադառնալ վերև