Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագծի նախնական տարբերակը խնդրահարույց է». Շարմազանով

Ընտանեկան բռնության կանխարգելման   մասին օրենքի նախագծի նախնական տարբերակը խնդրահարույց եմ համարում: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 

«Այդ օրենսդրական նախաձեռնությունը, որն ունի նախնական տեսք, խնդրահարույց է: Այստեղ մտահոգություն ունեն նաև մեր կուսակցական շատ գործընկերներ: Մենք արդեն սկսել ենք քննարկումները և առաջիկա օրերին մեր կուսակցությունը կներկայացնի իր առաջարկները»,- նշեց ՀՀԿ խոսնակը:

 

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է, հետևաբար, իրենք ազգային արժեքների, ավանդական ընտանիքի կողմնակից են:

 

«Հանրապետականները ազգային ավանդական ընտանիքի կողմնակից են: Եւ այն դրույթները, որոնք հակասության մեջ կմտնեն մեր Սահմանադրության և ազգային ավանդական արժեքների հետ, խնդրահարույց են, և մենք պետք է քննարկենք ու ներկայացնենք նոր մոտեցումներ: Կարծում եմ, որ նախնական տեսքից այն պետք է փոփոխվի: Ես՝ որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալ, տեսել եմ որոշ մտահոգիչ դրույթներ, դրա համար արդեն իսկ առաջարկություններ ենք ներկայացրել: Այս տեսքով սա խնդրահարույց օրենսդրական նախաձեռնություն է: Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի վտանգի մեջ չդնենք մեր ավանդական ընտանեկան արժեքները, մյուս կողմից պետք է դատապարտենք բռնությունը: Բռնությանը որևէ մեկը կողմ չէ, բոլորն են դեմ: Հայ մարդու համար բռնությունը երբեք գործելաոճ չի եղել »,- ընդգծեց Շարմազանովը` ավելացնելով, որ  հայ հասարակության մեջ կնոջ, մոր դերը մշտապես մեծ է եղել:

 

Նրա խոսքով,  Հայաստանում ընտանիքն ամենաառողջ կորիզն է, և պետք չէ մի քանի շեղված մարդկանց օրինակը, որոնք բռնություն են կիրառում, տարածել բոլոր ընտանիքների վրա և ասել, որ Հայաստանում ընտանեկան բռնություն կա. «Մենք պետք է հասնենք նրան, որ մի կողմից դատապարտենք բռնությունը և հնարավորինս նվազեցնենք մեր երկրում ընտանեկան բռնության դեպքերը, բայց մյուս կողմից չանենք բաներ, որոնք հակասում են Սահմանադրությանը, քրիստոնեական աշխարհընկալմանը: Սա իմ պահպանողական մոտեցումն է և ոչ մեկը չպետք է զարմանա, որ պահպանողականն ունի նման կարծիք»:

 

Մ. Մարգարյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Դավիթ Հարությունյան. «ճիշտ, ամուր, հայկական ընտանիքի հիմքը բռնությունը չէ»

«Չենք կարծում, որ որևէ երկրում ավանդական արժեք է հանդիսանում բռնությունն ընտանիքում»

«Ի՞նչ պիտի անես, հել գնա հետը ապրի, ոչինչ, ամուսինդ է»

Ընտանեկան բռնությունը պաշտոնական թվերով

 «Երեխաների  38 %ը ենթարկվում է ընտանիքում  ֆիզիկական պատժի որևէ տեսակի»

 

Դիտումների քանակը` 120

Վերադառնալ վերև