Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Տարածքային ցուցակներով պայքարող թեկնածուներից 33.8%-ը կանայք են

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերը հանրապետության թվով 13 ընտրատարածքներում առաջադրել են տարածքային կամ այսպես կոչված ռեյտինգային ցուցակներով  ընդհանուր թվով 1326 թեկնածու, որոնցից 449-ը կամ 33.8%-ը կանայք են: Դա մի փոքր առաջընթաց է  նախորդ՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունների հետ համեմատ, երբ տարածքային ցուցակներով ներկայացված կանանց թիվը եղել է 30.8%:  

 

 

Ընդհանուր առմամբ, տարածքային ցուցակներով առավել մեծ թվով թեկնածուներ է առաջադրել  «Սասնա ծռեր» կուսակցությունը՝ 155 հոգի, նրան հաջորդում են ԲՀԿ-ն (154), «Իմ քայլը» (149) և «Լուսավոր Հայաստանը» (142): Հանրապետական կուսակցությունը միակն է, որ համապետական ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուներն առաջադրված են նաև ռեյտինգային ընտրակարգով։

 

 

Առավել մեծ թվով ռեյտինգային թեկնածուներ են առաջադրվել Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։ 11 ուժերը միասին ասյտեղ առաջադրել են 127 թեկնածու։

 

 

Առավել քիչ թվով թեկնածուներ առաջադրված են Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում։ Այստեղ պայքարելու են 71 թեկնածուներ։

 

 

Ինչ վերաբերում է  կանանց մասնակցությանը, ապա ինչպես և համապետական ցուցակներով , այնպես էլ տարածքային ցուցակներով  ամենամեծ թվով կանայք  ներկայացրել է  «Ազգային առաջընթաց» կուսակցությունը։ Նրա տարածքային ցուցակներում  65 թեկնածուից 35-ը կամ 53.8%-ը կանայք են։

 

 

Կանայք 40%-ից բարձր ներկայացվածություն ունեն նաև «Քաղաքացու որոշում»  կուսակցության տարածքային  ցուցակներում։ Այյստեղ  73 թեկնածուներից 32-ը կամ 43.8 %-ը կանայք են։

 

 

 30 -40 տոկոս  կին թեկնածուներ են ներկայացրել իրենց տարածքային ցուցակներում վեց կուսակցություն՝  ՀՀԿ-ն (37.9%), ՕԵԿ-ը (38.9%), «Սասնա ծռեր» կուսակցությունը (36.1%), «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը  (33.3%),  ԲՀԿ-ն (30.5%), «Լուսավոր Հայաստան»-ը  (30.3%)։

 

 

Կանայք 30 տոկոսից ցածր ներկայացվածություն ունեն  «Իմ Քայլը» դաշինքի՝ 28.1% , «Մենք» դաշինքի՝ 27.6%, ՀՅԴ-ի՝ 27.7%  տարածքային  ցուցակներում։

 

 

Համեմատելով  2017-ի և 2018-ի  խորհրդարանական ընտրություններին որոշ կուսակցությունների ներկայացված տարածքային ցուցակները, կարող ենք փաստել, որ ՀՀԿ-ն ապահովել է կին թեկնածուների՝ 10.9 տոկոս աճ, ՕԵԿ-ը, որ նախորդին մասնակցում էր «Հայկական վերածնունդ» անունով, մոտ 9 տոկոս աճ, ԲՀԿ-ն, որ նախորդ ընտրություններին «Ծառուկյան» դաշինքն էր, կանանց ներկայացվածության առումով ապահովել է 2.5 տոկոս աճ, ՀՅԴ-ն՝ 3.3 տոկոս աճ։

 

 

Ինչ վերաբերում է  «Իմ քայլը» և «Մենք» դաշինքներին, ապա նախորդ ընտրություններին նրանց մասնակցել են այլ ֆորմատով՝ «Իմ քայլի մաս կազմող  «Քաղաքացիական պայամանագիր»-ը, «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետություն»-ը մասնակցում էին «Ելք» դաշինքով, իսկ «Մենք» դաշինքի մաս կազմող «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մասնակցում էր առանձին: Այդ իսկ պատճառով  համեմատությունն  այնքան էլ կոռեկտ չէ, թեպետ նշենք, որ  2017-ին  «Ելք»-ը  33% կին թեկնածու էր ներկայցրել տարածքային ցուցակներով, իսկ «Ազատ դեմոկրատները» ՝  36.4% :

 

 

Հ. Կարապետյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Տարածքային ցուցակներով պայքարող թեկնածուներից 33.9%-ը կանայք են

 

 Համապետական ցուցակներում կին թեկնածուների թիվը  32.4 % է. առաջընթաց թե՞ հետընթաց

 

Ցուցակների առաջին տասնյակներում կանայք 25% են կազմում

 

Ընտրական ցուցակներում կին թեկնածուների միջին թիվը  32.4 % է. առաջընթաց թե՞ հետընթաց

 

 

Դիտումների քանակը` 959

Վերադառնալ վերև