Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Եմեն. 15 աշակերտուհիներ են զոհվել դպրոցական ավտոբուսի պայթյունի հետևանքով

Երկու ականապատված մեքենա է պայթել Եմենի մայրաքաղաքի հարավում այն պահին, երբ դրանց կողքով անցնում էր  դպրոցական ավտոբուսը: Զոհվել են  25 հոգի, այդ թվում 15 տարրական դպրոցի աշակերտուհիներ:

 

Շիա ապստամբները ՝ հուսիթները մեղադրում են Ալ-Քաիդային՝ անվանելով արվածը «երեխաների հանդեպ հանցագործություն»: Տեղացիներից մեկն ասաց, որ ականապատված մեքենաներից մեկը նպատակաուղղված էր դեպի ապստամբների առաջնորդի՝ Աբդուլլա Իդրիսի  տունը, ով նաև Ժողովրդական կոնգրես կուսակցության անդամներից է:

 

Հուսիթների ու Ալ-Քաիդայի բախումները  սկսվեցին հոկտեմբերից, երբ  վերջին ամիսների ընթացքում շիա ապստամբները կարևոր ռազմական առաջխաղացում ունեցան՝ ստանձնելով մայրաքաղաքի և մյուս կարևոր քաղաքների վերահսկողությունը:

 

Հիշեցնենք, որ  վերջերս ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարեց, որ   2014  թվականը կործանարար տարի էր միլիոնավոր  երեխաների համար,  ովքեր  աշխարհի  տարբեր  անկյուններում  տեղի  ունեցող  հակամարտությունների  արդյունքում զահվել են,  ենթարկվել   բռնության  և ականատես  դարձել  պատերազմների  ավերիչ հետևանքներին:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

UNICEF-ի «վիդեոխաղը» շոկ առաջացրեց…/ տեսահոլովակ

Պակիստանում թալիբների հարձակման զոհ են դարձել 140 դպրոցականներ/ լրացված

ՅՈՒՆԻՍԵՖ. 2014-ը կործանարար տարի էր երեխաների համար

«Միայն պատկերացրեք երեխաների համար ավելի լավ ապագա»…/ տեսահոլովակ

Նիգերիայում 300 առևանգված աղջիկներն ազատ են արձակվելու

«Հայաստանի չծնված աղջիկները…»

Հայաստանում երեխաները բռնության են ենթարկվում. Առաջարկվում է խստացնել պատիժները

«Ծեծում են ձեռքով, ոտքերով, երկաթե ձողով…». Զեկույց հատուկ դպրոցների մասին

 

 

Դիտումների քանակը` 1812

Վերադառնալ վերև