Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ֆինլանդիայի կառավարությունը կղեկավարի աշխարհի ամենաերիտասարդ վարչապետը

Ֆինլանդիայի նախարարների կաբինետը կգլխավորի աշխարհի ամենաերիտասարդ վարչապետը՝ 34-ամյա Սաննա Մարինը, ով  նախկինում տրանսպորտի և կապի նախարարն էր: Հատկանշական է նաև, որ  Ֆինլանդիայի նոր կառավարությունը ձևավորվելու է  հինգ կուսակցությունների կողմից, որոնցից յուրաքանչյուրը կին է գլխավորում, գրում է  Independent-ը :

 

 

Սաննա Մարինը կդառնա Ֆինլանդիայի կառավարության 75 ղեկավարներից երրորդ կին վարչապետը: Նա կփոխարինի վարչապետ Անտի Ռինեին, որը հրաժարական տվեց, երբ փոստային աշխատողների աշխատավարձերի կրճատումը հանգեցրեց զանգվածային գործադուլների:

 

 

Մինչ Սաննա Մարինի նշանակումն աշխարհի ամենաերիտասարդ  վարչապետն էր համարվում  Ուկրաինայի վարչապետ՝  35-ամյա  Ալեքսեյ Գոնչարուկը:

 

 

Նշվում է նաև, որ Մարինը կգլխավորի հինգ կուսակցությունների կառավարությունը, որոնցից յուրաքանչյուրի ղեկավարը կին է։ Մի խոսքով,  Ֆինլանդիան հերթական անգամ արդարացրեց  «հաղթանակած ֆեմինիզմի  երկիր»  իր  անվանումը :  

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Էստոնիայի ծայրահեղական  նախարարը  ստիպված է եղել ներողություն  խնդրել Ֆինլանդիայի  նորընտիր վարչապետից  

 

Ֆինլանդիայի կառավարությունը կղեկավարի աշխարհի ամենաերիտասարդ վարչապետը

 

 

Դիտումների քանակը` 760

Վերադառնալ վերև