Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Gallup organization. «Ընտրություններին մասնակցելու մտադրությամբ կանայք ու տղամարդիկ գրեթե հավասար են»

 

Ինչպես հայտնի է, Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys /The Gallup Organization-ը Արմնյուզ հեռուստաընկերության պատվերով մինչ նախագահական ընտրությունները սոցհարցում են անցկացրել՝ պարզելու ընտրողների վերաբերմունքը ընտրությունների եւ թեկնածուների վերաբերյալ:  

Ծրագիրն իրականացվել է երեք փուլուվ, մինչ թեկնածուների առաջադրումը, առաջադրումից հետո եւ ընտրություններից երկու շաբաթ առաջ: Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար Գեւորգ Պողոսյանը  WomenNet.am –ի  հետ զրույցում  նշեց, որ  իրենք չեն ճշտել ընտրողների վերաբերմունքը կին թեկնածուների վերաբերյալ, որովհետեւ կին նախագահի թեկնածու չունեցանք:  Ինչ վերաբերվում ՝ կանանց ու տղամարդկանց ընտրական նախապատվությունների տարբերությանը, ապա այս հարցը, ըստ սոցիոլոգի, նրանք  նպատակ չեն դրել ուսումնասիրելու, բավարարվելով միայն ողջ ընտրանքի նախապատվությունները ճշտելով:

 

Այլ հարցերի սեռով տարբերակված պատասխանները  մեկնաբանելիս Գեւորգ Պողոսյանը շեշտեց միայն այն հանգամանքը, որ կանայք քաղաքական մասնակցության եւ քաղաքականության հանդեպ իրենց  հետաքրքրվածության առումով  10 տոկոսով զիջում են տղամարդկանց:

 

Այս տարբերությունը ի հայտ է եկել  «Որքանո՞վ եք հետաքրքրվում քաղաքականությամբ» հարցին պատասխանելիս, ընդ որում քաղաքականությամբ շատ հետաքրքրվող քաղաքացիների շրջանում:

 

Այսպես ըստ երկրորդ հարցման արդյունքների  կանանց 42 տոկոսի մոտ քաղաքականության հանդեպ հետաքրքրվածությունը քիչ է,  իսկ 24 տոկոսը ՝ շատ են հետաքրքրված,  մինչդեռ տղամարդկանց պարագայում  շատ են հետաքրքրված   31 տոկոսը,  իսկ  34 տոկոսն քիչ են  հետաքրքրվում:

 

Դրա հետ մեկտեղ,  «Մասնակցելո՞ւ եք նախագահական ընտրություններին» հարցի պատասխանները  կանանց եւ տղամարդկանց մոտ գրեթե չեն տարբերվում:  Կանանց 48 տոկոսը պատասխանել է, որ հաստատապես կմասնակի, 35 տոկոսը՝ հավանաբար կմասնակցի, իսկ 3 տոկոսը հաստատապես չի մասնակցի: Տղամարդկանց 49 տոկոսը հաստատապես կմասնակցի, 35 տոկոսը հավանաբար կմասնակցի, իսկ 5 տոկոսը չի մասնակցի:

 

Սոցիոլոգները փորձել են պարզել, թե որքանո՞վ են վերջնական հարցվածների մտադրությունը: Կանանց 72 տոկոսի մոտ այդ մտադրությունը վերջնական է, իսկ 19-ի մոտ՝ ենթակա փոփոխման, տղամարդկանց 73 տոկոսի մոտ վերջնական է, 18 տոկոսի մոտ ենթակա փոփոխման:

Հասմիկ Հարությունյան

Կարդացեք նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ո ՞ւմ և ինչու՞ են նախապատվություն տալիս կին ընտրողները

 

Gallup International: «Հայ կանանց 7 տոկոսը պատրաստ է ստանձնել նախագահի պաշտոնը»

 

Գենդերային պառակտումը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում

 

 

 

 

Դիտումների քանակը` 3126

Վերադառնալ վերև