Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հանրային քննարկում Հայաստանում գենդերային անհավասարության վերաբերյալ

Մարտի 28-ին ժամը  16.30 – 18.00 –ին    Հումանիտար և սոցիալական գիտությունների քոլեջը հրավիրել է ՄԱԿ-ի ՄԱԲՀ, ՄԱԶԾ, ՄԱՓԳՀ, ՄԱՄՀ/ՅՈՒՆԻՍԵՖ գործակալություններին` ներկայացնելու իրենց վերջին հետազոտությունների ու հարցման արդյունքները` առաջադրելու ներկայիս տնտեսական, քաղաքական և հասարակական կյանքում գենդերային դերերին, պտղի նախածննդյան ընտրությանը, ընտանեկան բռնությանը, տեղական կառավարման ոլորտում կանանց մասնակցությանը և այլ սոցիալական կոնֆլիկտներին առնչվող այն հիմնահարցերը, որոնք առավել խորացնում են գենդերային ճեղքվածքը Հայաստանում:

 

Միևնույն ժամանակ ներկայացվելու են  փախստական ու տեղահանված կանանց  խնդիրները մեր երկրում նոր կյանք կառուցելու  ճանաարհին , ինչպես նաև անդրադարձ է կատարվելու առկա դրական զարգացումներին այն տեղահանված կին-ձեռներեցների շրջանում, ովքեր հաջողության են հասել  Հայաստանում գործարարությամբ զբաղվելու արդյունքում:

 

ՄԱԿ-ի յուրաքանչյուր գործակալություն 15 րոպեի ընթացքում կներկայացնի իր եզրակացութունները, որին կհաջորդի պանելային քննարկում:

 

Կազմակերպիչ`  Հումանիտար և սոցիալական գիտությունների քոլեջ

 

Անցկացման  վայրը` Հայաստանի Ամերիկյան համալսարան  , «Ալեք և Մարի Մանուկեան» սրահ

 

 

Դիտումների քանակը` 2589

Վերադառնալ վերև