Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Գորիսի ավագանու ընտրություններում միայն մեկ կին է առաջադրվել / տեսանյութ

Սեպտեմբերի 18-ին Գորիսում կայանալիք ՏԻՄ ընտրությոններից հետո Գորիս համայնքը կմիավորի   12 բնակավայր:  Խոշորացման արդյունքում Ակների, Բարձրավանի, Խնձորեսկի, Հաթաշենի, Ներքին Խնձորեսկի, Շուռնուխի, Որոտանի, Վերիշենի, Քարահունջի բնակիչները կզաթնեն Գորիսիի կազմում: Ավագանու նախկին 62 անդամների փոխարեն կձևավորվի 15 հոգուց բաղկացած կազմ: Որպես ավագանու անդամ առաջադված 26 թեկնածուներից միայն մեկն է կին՝ լրագրող,  Գորիսի կանանց զարգացման  «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի անդամ Իրինա Յոլյանը:

 

«Նպատակ ունեմ օգտակար լինել իմ համայնքին, ակտիվ գործունեությամբ որակական փոփոխություններ կատարել ավագանու գործունեության մեջ: Սեփական օրինակով ցույց տալ, որ ավագանու անդամը հանրությանը պատկանող տարծքները յուրացնողն ու սեփականացնողը չէ, այլ քաղաքացու բողոքը, խնդիրնեըը լսող պատրաստակամ անձը, ով պատրաստ է հետևողականություն ցուցաբերել դրանց լուծում տալու համար», -այս ուղերձով է մտել ընտրապայքարի մեր   Իրինա Յոլյանը :

 

 

Առավել մանրամասն  Գորիսում կայանալիք ընտրությունների մասին  WINNET-Armenia –ի  ողմից տրամադրված  տեսանյութում.

Դիտումների քանակը` 1866

Վերադառնալ վերև