Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Հաստ շուրթեր»-ը որպես աշխատանքային բարձր ունակությունների ցուցանիշ   

Հայաստանյան աշխատաշուկայի խնդիրները՝ ստվերը, աշխատանքի դիմաց անհամաչափ վարձատրությունը, արտաժամյա չվճարվող աշխատանք, առանց արձակուրդի աշխատելն  ու  աշխատողների   գերշահագործման  այլ  ձևերը  բոլորին են հայտնի: Եվ այս ամենի հետ մեկտեղ  իր ուրույն տեղն ունի նաև կանանց նկատմամբ խտրականությունն  իր ակնհայտ եւ թաքնված  դրսևորումներով, ինչի մասին տարիներ շարունակ միայն խոսվում է, բայց  ոչինչ չի փոխվում:  Մինչ  ոմանք կասկածի տակ են դնում աշխատանքի շուկայում գույություն ունեցող  արատավոր երևույթների առկայությունը, գործատուները շարունակում  են   մասնագիտական ունակությունների կապ չունեցող  հատուկ պահանջներ ներկայացնել աշխատանքի ընդունվող կանանց … Վառ ապացույցն էլ այն  հայտարարություններն են, որոնք հայտնաբերեցինք Հայաստանի գովազդային  կայքերում:

 

 

 

 

Ուշագրավն այն է, որ  գործատուների կողմից առաջ քաշվող  «բարետես արտաքինով երիտասարդ աղջիկներ» պահանջը,  որ ամենից շատն է հանդիպում աշխատանքի հայտարարություններում, այժմ արդեն  բավարար չէ:  Որոշ գործատուները որոշել են կոնկրետացնել կանանց արտաքինի մասին իրենց պատկերացումները, ևս մեկ պահանջ  առաջ քաշելով՝ ունենալ «հաստ շուրթեր»:  Ընդ որում, դատելով այն հանգամանքից, որ այդ հատվածը, ի տարբերություն հայտարարության ամբողջական տեքստի, գրված է լատինատառ, կարելի է ենթադրել, որ գործատուն այդ մասին հիշել է վերջին պահին ու  ընկնելով բուռն ֆանտազիաների գիրկը ապագա աշխատակցուհու մասով  ուղղակի մոռացել է փոխել  ստեղնաշարի տարատեսակը… Մեկ այլ   գործատուն փնտրում է օգնական-քարտուղարուհի, որը կլինի ազատ ու զերծ կոմպլեքսներից ու, թերևս, հենց դրանով էլ պայմանավորում է  հավելավճարներ ստանալու հեռանկարը…

 

 

 

 

 

 

 

Ցավալի է, սակայն փաստ.  մասնագիտական  հմտությունների ու պրոֆեսիոնալիզմի հետ կապ չունեցող  պահանջները  այսօր կարելի է գտնել  «գործավարուհի» փնտրող հայտարարություններից գրեթե ամեն երկրորդում: Անհայտ է, որ նման պահանջները  հող են նախապատրաստում հետագա սեռական ոտնձգությունների համար, քանզի   «հաստ շուրթեր»-ի եւ  այլ բարեմասնությունների մասին  պահանջ ներկայացնելը որևէ այլ  տրամաբանական  բացատրություն  չի կարող ունենալ:

 

 

 Ի դեպ, վերջերս  հրապարակված  ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծով  նախատեսվում է  տարածել  գործող օրենքով ցանկացած ձևի (բնույթի) հարկադիր աշխատանքի և աշխատողների նկատմամբ բռնությունների արգելքը  «ֆիզիկական և (կամ) հոգեկան և (կամ) սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարքների կամ դրա սպառնալիքների» վրա: Նշենք նաև, որ 2013-ին ընդունված  Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքով  ոչ միայն սեռական ոտնձգությունն է  արգելվում, այլ նաեւ  «այնպիսի պայմանների հաստատումը, պահանջների ներկայացումը, որոնք առաջացրել են կամ կարող են առաջացնել բացասական հետևանքներ` որոշակի սեռի անձանց վնաս պատճառելու ձևով»:

 

Լիա Խոջոյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում. 

 

«Պահանջվում են մինչև 25 տարեկան, բարետես աղջիկներ….»

 

Դիտումների քանակը` 770

Վերադառնալ վերև