Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հասմիկ Սարգսյան. «Այսօր ջերմուկցի կնոջ հոգսը շատ ավելին է, քան նախկինում»/ Multimedia

 

Ջերմուկի  «Արմենիա» առողջարանի բժշկուհի և համայնքի ավագանու անդամ  Հասմիկ Սարգսյանը լավ գիտի, թե որ խնդիրներն են առաջնահերթ, հրատապ լուծում պահանջող, բայց նաև հասկանում է, որ երկրորդական խնդիրներ չկան, որ պարտավոր է մարդկանց կյանքը դարձնել հնարավորինս բարեկեցիկ: Հենց այդ սկզբունքով առաջնորդվելով նա  մասնակցեց  2016 –ին  ՏԻՄ ընտրություններում որպես ավագանու անդամի թեկնածու և հաղթեց՝ ստանալով ամենամեծ թվով ձայները: Նրա բոլոր մրցակիցները տղամարդիկ էին: Այսօր նա  Ջերմուկ խոշորացված համայնքի  ավագանու միակ կին անդամն է, ինչն առավել պարտավորեցնող է համարում…

 

Համայնքային խնդիրների լուծման գործում կանանց մասնակցության վերաբերյալ նա միանշանակ վերաբերմունք ունի.

 

«Բոլոր ժամանակներում կանայք միշտ էլ հավասար քայլել են տղամարդկանց հետ, եթե հիմնարկի ղեկավարը տղամարդ էր, տեղակալն անպայման պետք է կին լիներ: Եկեք չմոռանանք, որ կանայք տիեզերք էին թռչում, Ջերմուկ քաղաքի հատակագծի հեղինակը եղել է վաստակավոր շինարար Պերճուհի Մսրյանը: Սակայն հետխորհրդային տարիներին կանայք, ապրելակերպով պայմանավորված, դարձան պասիվ: Այսօր նրանք այնքան էլ ակտիվ չեն, դժվար է փոխել նրանց մտածելակերպը, հավատացնել, որ իրենք հավասար են տղամարդկանց: Կարծում եմ, որ կանայք ավելի ակտիվ պետք է լինեն, չէ ՞ որ կինը ընտանիքի մայր է, օջախի տիրուհի, նրա մասնակցությունն ու հարցերի լուծման իր ունակությունը բոլոր խնդիրներում էական են: Նրանք ավելի պատասխանատու են, նկատում են ցանկացած մանրուք: Այսօր ջերմուկցի կնոջ հոգսը շատ ավելին է, քան նախկինում»,- ասում է Հասմիկ Սարգսյանը…

 

Անուշ Ներսիսյան

 

Այսօր ջերմուկցի կնոջ հոգսը շատ ավելին է, քան նախկինում. Հասմիկ Սարգսյան

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 496

Վերադառնալ վերև