Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«ԲԱՑԱՌԵ՛ՆՔ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ». կոչ քաղաքական ուժերին

 Մի շարք հասարակական կազմակերպություններ  դիմել են 2018 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակից  քաղաքական ուժերին հետևյալ կոչով.

 

ԿՈՉ

 

2018 Թ. ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

ՄԱՍՆԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ՝

 

ԲԱՑԱՌԵ՛ՆՔ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ

                                       

 

 

Մենք`

 

2018 թ. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդար ու խաղաղ ընթացքով մտահոգ հասարակական կազմակերպություններս ու ԶԼՄ-ները դիմում ենք ընտրությունների բոլոր մասնակիցներին և, նախևառաջ, քաղաքական ուժերին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում ատելության խոսքը բացառելու կոչով:

 

 Ընդգծելով, որ 

 

-Մարդու հիմնարար իրավունքները մերժող, անհատների և սոցիալական խմբերի դերն ու դիրքը հասարակության մեջ նվազեցնող ցանկացած խոսք լուրջ մարտահրավեր է ժողովրդավարության կայացման համար,

-Անհանդուրժողականության և խտրականության վրա հիմնված քաղաքական պրակտիկան քննադատության է արժանանում մարդու իրավունքների պաշտպանների կողմից:

 

Փաստելով, որ

 

-Հանրապետությունում, վերջին (2017-2018թ.) ընտրությունների ժամանակ հնչեցվող ատելության խոսքը տեղափոխել է քաղաքական բանավեճը անձնական վիրավորանքների և սպառնալիքների դաշտ, բազմապատկվել  մեդիա և սոցցանցային հարթակներում, ինչը լրջորեն խոչընդոտել է քաղաքական ուժերի ծրագրերի ներկայացնելը ու խաթարել քարոզարշավի բնականոն ընթացքը.

 

Ողջունելով

 

Հայաստանում հեռուստաբանավեճի մշակույթը կիրառելու քաղաքական ուժերի վերջին նախաձեռնությունները,

 

Կոչ ենք անում

 

ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին ձեռք բերել պայմանավորվածություն եւ համատեղ հուշագիր ստորագրել  ատելության խոսքն ընտրարշավի բոլոր հարթակներում բացառելու մասին, ինչը քայլ կլինի  քաղաքական նոր մշակույթի ձևավորման ուղղությամբ։

 

Համատեղ հուշագրի ստորագրումը՝

 

-կապահովի քաղաքական բովանդակությամբ բանավեճը ընտրարշավի ընթացքում և դրական ազդակ կհանդիսանա նաև ԶԼՄ-ների և ողջ ընտրազանգվածի, այդ թվում՝ սոցիալական ցանցերի օգտատերերի համար, 

 

-կերաշխավորի ընտրությունների բնականոն ընթացքը և հնարավորություն կտա խուսափելու քարոզարշավի ընթացքում մարդու արժանապատվության և հավասարության հիմնարար իրավունքները մերժող կեղծ օրակարգից,

 

-հնարավորություն կտա վերջ դնել թեկնածուների նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորման, և կապահովի հավասար պայմաններ և հնարավորություններ ընտրապայքարի ընթացքում բոլոր թեկնածուների համար,

 

-հիմքեր կստեղծի երկրի հետագա զարգացման գրավականը հանդիսացող արդարության և ազգային միասնության գաղափարները կյանքի կոչելու համար:

 

 

 

ԲԱՑԱՌԵ՛ՆՔ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ:

 

 

 

 

 Նախաձեռնությունն իրականացվում է`

 

«Հավասար. խթանելով կանանց քաղաքական մասնակցությունը ազգային մակարդակում» և  «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրերի շրջանակներում՝Շվեդիայի կառավարության և Եվրամիության ֆինանսական աջակցությամբ

 

 

«Հավասար. խթանելով կանանց քաղաքական մասնակցությունը ազգային մակարդակում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից  Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Քարոզարշավի գործընկերներն է  «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿն (WomenNet.am կայք):

 

 «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման եվ մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, «Հետաքննող լրագրողներ» ՀԿի, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

 

Նախաձեռնությանն նաև միացել են՝ 

 

  • «Վիննեթ Հայաստան» կանանց Ռեսուրս  կենտրոնների ցանց / Գորիս, Կապան, Սիսիան, Մեղրի, Եղեգնաձոր և Իջևան/
  • Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
  • Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա
  • Իրավունքի ուժ ՀԿ
  • «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա
  • «Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնություն 
  • «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ

 

Նախաձեռնությունը բաց է միանալու համար

 

Դիտումների քանակը` 657

Վերադառնալ վերև