Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«ՀԱՎԱՍԱՐ-ի մարաթոն» ՏԻՄ ընտրություններին ընդառաջ

 

“ՀԱՎԱՍԱՐ” քարոզարշավը սեպտեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ այցելությունների շարք է սկսում դեպի այն համայնքներ, որտեղ համայնքի ղեկավարի կամ ավագանու ընտրություններ են սպասվում:

 

 

Շրջայցը կմեկնարկի օգոստոսի 13-ին և կավարտվի 17-ին:

 

Նախաձեռնության նպատակն է.

 

 ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, այցելել Հայաստանի Հանրապետության բոլոր այն համայնքները,որտեղ կայանալու են ընտրությունները և հենց տեղում, համայնքի բնակիչների հետ զրուցել ՏԻՄ-երի դերի կարևորության  ընտրություններում ակտիվ մասնակցության անհրաժեշտության մասին, ընդգծել համայնքային խնդիրների լուծման գործըթնացում#կանանց և #տղամարդկանց հավասար մասնակցության կարևորությունը, ինչպես նաև խրախուսել կանանց՝ մասնակից դառնալ #ՏԻՄգործընթացներին և առաջադրել իրենց թեկնածությունը:

 

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

📌Օգոստոսի 13

11:00-13:00 Գեղարքունիքի մարզ, Գեղարքունիք համայնք

15:30-17:00 Գեղարքունիքի մարզ, Լճափ համայնք

📌Օգոստոսի 14

11:00-13:00 Արագածոտնի մարզ, Շղարշիկ

15:30-17:30 Արագածոտնի մարզ, Ղազարավան

📌Օգոստոսի 15

11:00-13:00 Արմավիրի մարզ, Տանձուտ

15:30-17:30 Արմավիրի մարզ, Նոր Կեսարիա

11:00-13:00 Տավուշի մարզ, Խաշթառակ

15:30-17:30 Տավուշի մարզ, Սարիգյուղ

📌Օգոստոսի 16

11:00-13:00 Արարատի մարզ, Մրգանուշ համայնք

15:30-17:30 Արարատի մարզ, Արտաշատ

📌Օգոստոսի 17

11:00-13:00 Լոռու մարզ, Եղեգնուտ համայնք

11:00-13:00 Լոռու մարզ, Լուսաղբյուր համայնք

 

Նախաձեռնությունն իրականացվում է «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրնիրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ՝ Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ:

Դիտումների քանակը` 241

Վերադառնալ վերև