Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մարտի 20-ին ՝ գարնանային տոնավաճառ նաեւ սիրիահայ ձեռներեց կանանց մասնակցությամբ

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ ) եւ  ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը ( ՄԱԿ ՓԳՀ ) հրավիրում են   մասնակցելու արդեն ավանդական դարձած բարեգործական տոնավաճառին` նվիրված Կանանց տոնին և Սուրբ Զատիկին:

 

Տոնվավաճառի անցկացման վայրը  ՝ Երևան, «Մոսկվա» կինոթատրոն (Շառլ Ազնավուրի հրապարակի հարևանությամբ)  Տոնավաճառը կազմակերպում են ՀԵԿԱ-ն ու ՄԱԿ ՓԳՀ –ն  համատեղ ու ակնկալվում է նաեւ  սիրիահայ ձեռներեց կանանց  ակտիվ մասնակցությունը:

 

Մասնակցության գրանցման և հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք ՀԵԿԱ գրասենյակ՝ (+37410) 58 07 87 կամ (+374) 95 10 92 47:

 

Այցելուների մուտքն ազատ է: Հրավիրում ենք բոլորին հաճելի գնումների և ժամանցի:

ՀԵԿԱ եւ ՄԱԿ ՓԳՀ

Դիտումների քանակը` 2701

Վերադառնալ վերև