Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Կինը  ծեծի է արժանի որոշ դեպքերում » պնդման հետ համաձայն է յուրաքանչյուր չորրորդը/ տեսանյութ

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից  2016 թվականին անցկացված «Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը Հայաստանում» սոցիոլոգիական հետազոտության տվյալներով  հայ հասարակությունը հակված է արդարացնել բռնությունը կանանց նկատմամբ.

 

  • «Կինը պետք է հանդուրժի բռնությունը հանուն ընտանիքի պահպանման» պնդմանը հարցվածների 35,7%-ը դրական է պատասխանել;

 

  • «Կինը ծեծի է արժանի որոշ դեպքերում » պնդմանը համաձայնել են հարցվածների 27,7% -ը, այսինքն՝ հարցվածներից յուրաքանչյուր 4-րդը արդարացնում է բռնությունը;

 

  • «Եթե կինը տղամարդուն դավաճանում է, ապա վերջինս կարող է կնոջը խփել», պնդման հետ համաձայն են հարցվածների 55,4%-ը;

 

  • Հարցվածների 32,2%-ը ընդունել է  նաև հետևյալ պնդումը՝ «եթե կինը բռնաբարվում է, սովորաբար նա է ինչ-որ բան արել՝ ինքն  իրեն դնելով այդ իրադրության մեջ»;  

 

  • Հարցվածների 35,8%-ն էլ պատասխանել է, որ բռնաբարության որոշ դեպքերում կանայք իրականում ուզում են, որ դա տեղի ունենա;

 

  • Կանանց 45,9%-ը խոստովանել է, որ ենթարկվում է հոգեբանական բռնության իրենց զուգընկերոջ կողմից: Հարցմանը մասնակցած 21,3%-ը պատասխանել է, որ ենթարկվում է տնտեսական բռնության, իսկ 12,5%-ը՝ ֆիզիկական բռնության: Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանց   ավելի մեծ տոկոսն է խոստովանել, որ  ենթարկում է կանանց բռնության, քան կանանց տոկոսը, որ ենթարկվում են բռնության;

 

  • Հարցին, թե արդյոք ձեր զուգընկերոջ նկատմամբ կիրառում եք վերահսկողական վարք, տղամարդկանց 95,5%-ը պատասխանել է՝ այո;

  • Տղամարդկանց  ուղղված  հարցերից մեկն էլ եղել է այն, թե  արդյոք իրենք մանկության տարիներին բռնության ենթարկվել են, հարցված տղամարդկանց 27,2%-ը պատասխանել են, որ մինչև 18 տարեկանը ենթարկվել են ֆիզիկական բռնության իրենց ընտանիքում, 10,9%-ը՝ հոգեբանական բռնության, 3,5%-ը՝ սեռական բռնության, 1%-ն ասել են, որ իրենց արհամարված ու լքված են զգացել:  Փորձագետների դիտարկմամբ, այն տղամարդիկ, որոնք մինչև 18 տարեկան  ենթարկվել են բռնության, ավելի շատ են հակված կիրառել բռնությունը կանանց նկատմամբ:

 

Հիշեցնենք, որ հետազոտությունն իրականացվել էր Երևանում և մարզերում  2015-2016թթ-ին: Հարցաթերթիկները լրացրել է 1617 հոգի.

 

 

Դիտեք նաև Սիվիլնեթի տեսանյութը ՄԱԲՀ-ի «Տղամարդիկ և գենդերային հավասարությունը Հայաստանում» զեկույցի վերաբերյալ
 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

«Կինը պետք է լռի». հետազոտության մանրամասներ

 

«Մենք հակված ենք հանդուրժել նաև այն ընտանիքը, որտեղ բռնություն կա». հետազոտություն

 

«Իմ տղան ինձ է պաշտում, ես՝ իրեն, հարսն ով է…». սկեսուրների դերակատարումը տղաների ընտանիքներում

 

Հայ  կանայք դարձել են ավելի ինքնուրույն, սակայն հիմնականում վաստակում են  ամուսնուց ավելի քիչ. հետազոտություն

 

Գենդերային հավասարությունը տղամարդկանց ընկալումներում. հետազոտություն

 

Հայ հասարակությունն արդարացնում է կնոջ նկատմամբ բռնությունը. հետազոտության արդյունքներ

 

Դիտումների քանակը` 234

Վերադառնալ վերև