Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Պատկերացրեք խաղաղությունը…

Բրիտանական «The Beatles» լեգենդար խմբի անդամ Ջոն Լենոնի այրին՝ ճապոնուհի Յոկո Օնոն ՄԱԿ-ին է փոխանցել ամուսնու հայտնի  Imagine  (Պատկերացրե՛ք) երգի իրավունքները: Այս երգը վաղուց արդեն խաղաղության համար պայքարողների   համաշխարհային օրհներգ է հանդիսանում:  Երգում հեղինակը հավասարության և եղբայրության կոչ է անում աշխարհի  բոլոր մարդկանց՝ անկախ պետություններից և կրոններից.

 

« Կարող եք մտածել, թե երազող եմ,սակայն ես միակը չեմ…  Միայն պատկերացրեք աշխարհը առանց սահմանների և պայմանականությունների. այլևս պատճառ չկա սպանելու կամ կռվելու որևէ բանի համար…»

 

 

«Լենոնը գրել է այս երգը 1971 թվականին, սակայն աշխարհն  այն ժամանակվանից  ավելի լավը չի դարձել » , – ասել է  Յոկո Օնոն, կոչ անելով ՄԱԿ-ին՝   ամեն ինչ անել երգի գաղափարը իրականություն դարձնելու համար, իսկ  ողջ աշխարհի մարդկանց՝ ինչքան հնարավոր հաճախ պատկերացնել  խաղաղությունը…

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում. 

 

Խաղաղության միջազգային օր. ինչպիսի՞ն էր այն աշխարհում

 

 

Դիտումների քանակը` 2962

Վերադառնալ վերև