Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

WomenNet-ը փնտրում է նորարար կանանց

innovation_women

WomenNet.am-ը  և «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամը  հատուկ նախագիծ են սկսում՝  «Կինը և նորարարությունը » խորագրով:

 

Նախագծի մասնակից են դառնալու  բոլոր այն կանայք, ովքեր նորարար գաղափարներ են առաջ տանում  ցանկացած ոլորտում ՝ լինի դա  տնտեսության, բիզնեսի, քաղաքականության,   գյուղատնտեսության, գիտության մեջ կամ  սոցիալական կյանքում,  տեղեկատվական  տեխնոլոգիաների կամ  արվեստի բնագավառում:

 

Մենք նպատակ  ենք դնում պատմել հանրությանը  այն կանանց մասին, ովքեր իրենց գործունեությամբ  և  օրինակով փոփոխություններ են  բերում հասարակության, համայնքի  և  երկրի  կյանքում:   

 

Եթե Դուք  կամ Ձեր ծանոթ կանանցից որևէ մեկը նորարար գաղափարներ է կյանքի կոչում  կամ ուղղակի  նորարար է իր էությամբ, խնդրում ենք միայն  տեղեկացնել մեզ`

ուղարկելով նամակ հետևյալ էլեկտրոնային  հասցեով՝ womennetam@gmail.com կամ

թողնելով հաղորդագրություն WomenNet.am-ի ֆեյսբուքյան էջում.

https://www.facebook.com/WomenNetam-337805122905431/?fref=ts

 

 

Կանխավ շնորհակալ ենք  համագործակցության համար:

 

 

Դիտումների քանակը` 2230

Վերադառնալ վերև