Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

IWAY. «Մասնակցե՛ք տոնավաճառին և աջակցե՛ք հատուկ կարիքավոր երեխաներին»

 

 Երևանի Միջազգային կանանց ասոցիացիայի ( IWAY )  ամենամյա Ամանորի ցուցահադես-տոնավաճառի այս տարվա հասույթը կտրամադրվի Ստեփանավանի և հարակից 9 գյուղերի շուրջ 50 հատուկ կարիքներով երեխաների ներառական կենտրոնին, որը գործում է Լիարժեք կյանք հասարակական կազմակերպությունում: 2009 թվականից ի վեր, ամեն տարի Երևանի միջազգային կանանց ասոցիացիան բաերգործական ցուցահանդես տոնավաճառ է կազմակերպում, որին մասնակցում են նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանների կանայք:

 

 

Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են տասը դեսպանատներ: Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով, այս տոնավաճառը լավ հնարավորություն է հայ կանանց համար միավորվելու սփյուռքի և արտերկրի կանանց ջանքերը:’ Կարևոր է այն, որ այս միջոցառման շնորհիվ հատկապես գյուղական վայրերի և սահմանամերձ շրջանների ներկայացնում են իրենց աշխատանքները: Շատ եմ հավանում ձեռագործ արվեստի այդ նմուշները’’,-ասում է պարոն դեսպանը:

 

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան տաղավարում տիկին Քեթրին Լիչն է: Դեսպանի տիկինը ներկայացնում է ավանդական բրիտանական քաղցրեղեն` խնձորով մեխակով և համեմունքներով:  «Միջազգային և կանայք: Այս բառերն արդեն շատ  բան են ասում: Կանայք իրենք կարող են փոփոխություններ մտցնել հանրային կյանքում: Ես շատ ուրախ եմ, որ այսպիսի տոնավաճառ է կազմակերպվում: Կազմակերպության ներսում կան շատ հայ կանայք, որոնք բարձր ակտիվություն  են դրսևորում», -նշում է Քեթրին Լիչը: Երևանից ու մարզերից տարբեր կազմակերպություններ անուշեղեն ու հուշանվերներ,  ձեռագործ տինիկներ ու զարդարանքներ են ներկայացրել տոնավաճառին:

 

 

Գործարար հատվածից ու առանձին անհատներից Երևանի միջազգային կանանց ասոցիացիան արդեն 10 հազար դոլար  նվիրատվություն է ստացել: ԵՄԿԱ նախագահ Միրնա Մգրդիչյան Թեչլերի ուղերձը մեկն է` մասնակցել տոնավաճառին և այդպիսով աջակցել իսկապես կարիքավոր մարդկանց:

 

 

Հաշմանադամություն ունեցող մարդկանց խնդիրները Հայաստանում բազմազան են` սկսած կրթական ոլորտից ու աշխատաշուկյում անմրցունակ դիրքերից մինչև հասարակության մեջ ինտեգրում: Լիարժեք կյանք հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանի խոսքով, հատուկ կարիքներով երեխաները ներառական կենտրոնում սովորում են կյանքի հմտություններ և հաղթահարում ինտեգրման խոչընդոտը: Լիարժեք կյանք ՀԿ-ն Հայաստանի հյուսիսային շրջաններում` Լոռիում, Արագածոտնում, Շիրակում և Գեղարքունիքում իրականացնում է տարբեր ծրագրեր` ուղղված հատուկ կարիքավոր մարդկանց խնդիրների լուծմանն ու աջակցմանը:

 

 

Մարիաննա Ղահրամանյան

Դիտումների քանակը` 1875

Վերադառնալ վերև