Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ջոն Հեֆերնը հիշեցրեց խաղասիրական եւ անվտանգության գործընթացներում կանանց դերի մասին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը տեսաուղերձով անդրադարձել է Հայաստանում այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի շաբաթին: Դեսպանը խոսել է Հայաստան-ՆԱՏՕ գործակցության և հայ խաղաղապահների մասին,  նշել է, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, սակայն «սատարում է  ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին:

 

Խոսելով միջոցառման օրակարգի մասին նա ընգծել  է, որ  դրա շրջանակներում կանցկացվեն նաեւ ՄԱԿ-ի ԱԽ 1325` «Կանայք, խաղաղությունը եւ անվտանգությունը» բանաձեւին նվիրված  քննարկումներ: Դեսպանը այդ համատեքստում  կարևորել է կանանց մասնակցությունը խաղաղության եւ անվտանգության գործընթացներում եւ նշել , որ այս տարվա հունիսին երեք կին է ավարտել Հայաստանի զինվորական ակադեմիան: Դեսպանը իր ուղերձը հայերենով  է հնչեցրել:

 

 

Ի դեպ, դեսպանի բաճկոնին ամրացված կարմիր կակաչը՝ խարհրդանշական իմաստ ունի:  Այն  Առաջին աշխարհամարտի զոհերի հիշատակին Լոնդոնի «Թաուեր» աշտարակի մոտ տեղադրված  կարմիր կակաչներով հսկայական ինստալյացիայի  ծաղիկներից է,  որոնք   խորհրդանշում են  պատերազմում թափված արյունը: Առավել մանրամասն  ինստալյացիայի կարդացեք մեր կայքում այստեղ:

 

Հիշեցնենք, որ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում, նոյեմբերի 10-14-ը Հայաստանում անցկացվելու է հերթական (թվով 8-րդ) «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը: ՀՀ Արտգործնախարարության տարածած հայտարարության համաձայն` միջոցառման օրակարգում են Կոսովոյում և Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար նոյեմբերի 11-ին կազմակերպվող հեռուստակամուրջը, ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ այցելությունը:

 

Նոյեմբերի 12-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա ՀՀ-ում հավատարմագրված ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների դեսպանների հանդիպումը ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

 

Կանցկացվեն նաև «Փոխգործակցելիության հարթակ» նախաձեռնությանը և ՄԱԿ-ի ԱԽ 1325` «Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը» բանաձևին նվիրված կլոր սեղան-քննարկումներ:

 

 

Դիտումների քանակը` 2661

Վերադառնալ վերև