Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ծառայած մայրերն իրենց երեխաներին էլ են ավելի ճիշտ դաստիարակում՝ սովորեցնելով պատրաստ լինել կյանքի բոլոր դժվարություններին»

Աղջիկների բանակում ծառայել կամ չծառայելու հարցը հաճախ է քննարկման թեմա դառնում: Անգամ եվրոպական երկրներում ակտիվորեն աշխատանքներ են իրականացվում կանանց զինվորական ծառայության մեջ ներգրավելու ուղղությամբ, իսկ արևելյան որոշ երկրներում այն վաղուց արդեն գործուն մեխանիզմ է: Հայաստանում ևս պարբերաբար նման քննարկումներ են ընթանում: Պատգամավոր Թևան Պողոսյանը  մեկ անգամ չէ,որ խոսել է դրա  մասին, այդ թվում Ազգային ժողովի ամբիոնից … 

 

«Այն մասին, որ կանայք նույնպես պետք է բանակում ծառայեն, այդ մասին իմ կարծիքն արտահայտում եմ ոչ միայն այսօր, այլև՝  մեկ, երկու, երեք տարի առաջ էլ ասել եմ»,-  ասաց   WomenNet.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով  դեռ ապրիլյան դեպքերից առաջ  խորհրդարանական լսումների ժամանակ  արտահայտած իր այն տեսակետին, թե  աղջիկներն էլ պետք է ծառայեն հայոց բանակում՝ այնպես, ինչպես Իսրայելում է:

 

Թ.Պողոսյանի կարծիքով՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի անկախ սեռից ինչ-որ չափով պետք է իր մասնակցությունն ունենա երկրի պաշտպանության գործին:

 

«Միշտ քննարկում ենք այն հարցը, որ շատերը չեն ցանկանում գնալ բանակ և ծառայել, ընտանիքում լինում են իրավիճակներ, երբ մայրերը փորձում են ամուսիներին համոզել, որ «արա ամեն ինչ, գումարներ տրամադրի միայն մեր երեխային ազատես ծառայությունից»:  Նույն Իսրայելի փորձն ուսումնասիրելուց, ինչպես նաև իսրայելցի պաշտոնյա կանանց հետ խոսելուց հետո եկանք այն եզրահանգման, որ կանայք պետք է ծառայեն: Նրանք էլ էին ասում, որ եթե մայրը ծառայած է լինում, չի կարող իր երեխային չասի՝ գնա ծառայի, դա նրա պարտքն է: Այդ գիտակցությունն է պետք զարգացնել, քանի որ եթե մայրը իսկապես ծառայած լինի, ապա ինչպես կարող է իր տղային կամ աղջկան ասել՝ եթե ես իմ պարտքը կատարել եմ, իմ հայրենիքը պաշտպանել եմ, ապա ինչու դուք պետք է չծառայեք», – նշեց Թևան Պողոսյանը:

Պատգամավորը նաև գտնում է, որ ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք պետք է պատրաստված լինեն, քանի որ մենք ապրում ենք մի երկրում, որը դեռ երկար ժամանակ ունենալու է լարված իրավիճակ տարածաշրջանում:  Այս առումով, չորս աղջիկների հայր Թևան Պողոսյանը նշեց, որ իր աղջիկները մեծանում են այդ գիտակցումով՝  միշտ պետք է պատրաստ լինեն, զգոն լինեն ցանկացած իրավիճակներում:

 

Մեր զրուցակցի  կարծիքով,   կանանց ներգրավվածությունը ՀՀ զինված ուժերում կնպաստի բանակի ընդհանուր մթնոլորտի բարելավմանը:  Նրա խոսքով,  ցանկացած ծառայության ժամանակ, որտեղ ներգրավված են կանայք, մթնոլորտը, բարոյահոգեբանական վիճակն առավել դրական է, այնտեղ ամեն ինչ կանոնակարգված է լինում, ներքին պատասխանատվությունն ավելի է մեծանում, տղաներն ավելի կարգապահ են դառնում: Եվս մեկ փաստարկ  ի օգուտ կանանց  ներգրավման զինված ուժերում.  Թեւան Պաղոսյանը կարծում է, որ ծառայած մայրերն իրենց երեխաներին էլ են ավելի ճիշտ   դաստիարակում՝  սովորեցնելով  պատրաստ լինել կյանքի բոլոր դժվարություններին:

 

Նրա խոսքով՝ կանանց ծառայություն ասելով նկատի չունի  երկու տարի պարտադիր ծառայություն:  Սա կարող է լինել 6 ամսվա կամ մեկ տարվա ծառայություն, որի ընթացքում կանայք կկարողանան  ընդհանուր պատկերացում կազմել ռազմական գործողությունների իրականացման մասին, կծանթանան տարբեր տեխնիկայի հետ, կհասկանան, թե պատերազմի ժամանակ ինչպես պետք է առաջին օգնություն ցուցաբերեն և այլն:

 

Թ.Պողոսյանը  իշեցրեց նաև, որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ էլ  հայ կանայք ինքնակամ գնացին մարտի դաշտ, Արցախյան պատերազմին էլ մասնակցել են հարյուրավոր կանայք, այսօր էլ ՀՀ ԶՈՒ-ում բազմաթիվ կանայք են աշխատում. նրանք ամենատարբեր ոլորտներում են` թե շտաբային, թե բժշկության, անգամ հատուկ նշանակության ստորաբաժանումներում են: «Չմոռանանք, թե Արցախյան գոյամարտի ժամանակ ինչքան կանայք ինքնակամ գնացին մարտի դաշտ: Աստված չանի, եթե կրկին նման բան լինի, մեր կանայք, պետք է ավելի պատրաստված լինեն»,- ասաց պատգամավորը:

 

Մ.Մարգարյան

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Ինքնապաշտպանության արվեստին տիրապետելն առավել քան անհրաժեշտ է կնոջը»…

«Միշտ երազել եմ զինվորական ծառայություն անցնելու մասին»…

Աղավնի Սահակյան. «Եթե կամավոր մեկնում ես ռազմի դաշտ, ուրեմն պիտի կռվես տղամարդուն հավասար»

«Մելսիդան վերցրել է զենքը և մի քանի րոպեներ անց ոչնչացրել անօդաչու սարքը»

Պատերազմ տեսած կանայք. «Անսովոր ճակատագրով սովորական կին եմ»…

Պատերազմների «ոչ կանացի» դեմքը…

Կանայք զինված ուժերում. ի՞նչ են ցույց տալիս ուսումնասիրությունները

Դիպուկահար կանայք. «ցանկացած ժամի` ցանկացած խնդիր »

Հավսա՛ր, զգա՛ստ. բանակի աղջիկները / տեսանյութ

Երբ մարտի են գնում աղջիկները

Մարիեթ Շուրման. «Կանանց դերը խաղաղության հասնելու համար չափազանց որոշիչ է»

«Անհնար է մոռանալ այդ ամենը»

«Վաշտի աղջիկները». Ծանոթացեք ռազմական ինստիտուտի կուրսանտների հետ

«Դեռ չեմ հանդիպել մեկին, ում բանակից շատ կսիրեմ»…

Ինչո՞ւ էին կանայք գնում պատերազմ

Սահմանային զորամասի կանայք

Ջոն Հեֆերնը հիշեցրեց խաղասիրական եւ անվտանգության գործընթացներում կանանց դերի մասին

Նորվեգացի կանայք պարտադիր զինծառայության կանցնեն

«Կոտրի՛ր կարծրատիպերը, անցի՛ր մեր շարքերը». բանակի կոչը հայ կանանց / տեսանյութ

Այս պահին հայոց բանակում ծառայում են 2000-ից ավելի կանայք

Հայ կանայք բանակում. կողմ եւ դեմ

Պատրա՞ստ է բանակն ընդունել հայ աղջիկներին ու կանանց

«Զենքը կվերցնեմ ու կգնամ տղայիս հետեւից»

«Ինձ համար իսկապես պատիվ է աշխատել հայոց բանակում»

Մարիամի մեդալը

Զորամասի միակ կին ենթասպան ցանկանում է սպա դառնալ

«Ես ինձ զինվորի մայր եմ համարում, քանի որ զինվորների բոլոր հոգսերին տեղյակ եմ»

Աղջիկների մուտքը ռազմական հաստատություններ՝ բանակի բարեփոխումների մի մասն է

Նրան Ռեմբո էին ասում…

«Անժելիկան տղես ա. պիտի ծառայի»…

Դրա մասին կարող են երազել ոչ միայն «իսկական տղամարդիկ»…

Նրանք բանակի մասին մանկուց են երազել…

«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…

Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում

Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը

 

Դիտումների քանակը` 1029

Վերադառնալ վերև