Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Խադիջա Իսմայլովային 12 տարի ազատազրկում է սպառնում

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայլովային, ով կալանավորվել էր դեռեւս դեկտեմբերին  «ինքնասպանության փորձի դրդելու» մեղադրանքով,  փետրվարի 13-ին նոր մեղադրանքներ են առաջադրվել:

 

Նրա փաստաբան Ֆարիզ Նամազլին տեղեկացրել է, որ իր պաշտպանյալին մեղադրում են հարկերի վճարումից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրություն իրականացնելու, շորթման, ծառայողական լիազորությունները չաշահելու մեջ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայութունը: Իսմայլովային, ըստ Նամազլիի, սպառնում է 12 տարի ազատազրկում:

 

Իսմայլովային երկու ամսով կալանավորելու որոշում է կայացվել դեկտեմբերի 5-ին: Նրա դեմ «ինքնասպանության փորձի դրդելու» մեղադրանք է ներկայացրել «Ազատության» նախկին աշխատակից Թուրալ Մուստաֆաևը: Իսմայլովայի ընկերների փոխանցմամբ՝ Մուստաֆաևը լրագրողին մեղադրել է իրեն «Ազատության» աշխատանքից ազատելու մեջ: Սակայն, Իսմայլովան ռադիոկայանը ղեկավարել է 2008-2010թ.թ-ներին, իսկ դրանից հետո ընդամենը ծրագրի հաղորդավար է աշխատել: Չնայած այս փաստարկների  հունվարի 27-ին Իսմայլովայի կալանքը երկարացվեց  2 ամսով, իսկ այժմ արդեն նոր մեղադրանք է ներկայացվել:

 

Իսմայլովան, որը «Ազատություն» ռադիոկայանում հանդես է գալիս Ադրբեջանի իշխող ընտանիքի հսկայական ֆինանսական ակտիվների մասին հրապարակումներով, պաշտոնական Բաքվի կողմից տևական ժամանակ է` հետապնդումների է ենթարկվում:

 

Միջազգային կազմակերպությունները մեկ անագամ չէ, ր  կոչ են արել  պաշտոնական Բաքվին դադարեցնել քաղաքացիական հասարակության վրա ճնշումները և ազատ արձակել ոչ միայն Իսմայլովային, այլ 50-ի հասնող ակտիվիստներին, բլոգերներին լրագրողներին, որոնք ձերբակալվել են շինծու մեղադրանքներով:

 

Իսմայլովայի  ձերբակալությունը դատապարտել են  Amnesty International-ը, Human Rights Watch-ը, ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դանիել Բայերը, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆը, Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Փեիջը, ԱՄՆ-ի հրատարակչական խորհուրդը , նրա  հարցին հատուկ անդարադարձ է եղել  նաեւ ԵԽԽՎ վերջին նստաշրջանում:

 

Մամուլի ազատության պաշտպան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպություն է կոչ է արել անհապաղ ազատել Իսմայլովային, որի անունն ընդգրկված է աշխարհում խոսքի ազատության համար պայքարող 100 «մարտիկների» ցանկում: «Մենք ապշած ենք նրա դեմ կեղծ մեղադրանքներից: Իսմայլովային վարկաբեկելու արշավը սկսվել է երկու տարի առաջ, իսկ այժմ հասել է իր գագաթնակետին: Ադրբեջանում կոռուպցիայի փաստերը հետաքննող առաջատար լրագրողներից մեկի ձերբակալությունը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը մտադիր է խեղդել բոլոր նրանց, ովքեր դիմազերծում են ապօրինի գործողությունները»,- ասված է կազմակերպության հայտարարությունում:

 

Դիտումների քանակը` 2456

Վերադառնալ վերև