Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Սեքսիստական կերակրատեսակ ՝ վարդագույն խաշ կանանց համար

Մինչ հասարակական կազմակերպությունները պայքարում են  Հայաստանում սեքսիստական կարծրատիպերի դեմ, իսկ պետությունը  օրենսդրական մակարդակում  ամրագրում  կանանց և տղամարդկանց հավասարությունը եւ արգելում սեքսիզմը, որոշ գովազդատուներ  նոր գաղափարներ են գեներացնում  կարծրատիպերը խորացնելու ուղղությամբ: Խոսքը կանանց համար վարդագույն  խաշ մատուցելու առաջարկի մասին է:  Իհարկե, միշտ կարելի է արդարանալ, թե սա  ուղղակի մարքեթինգային հնարք է, որի նպատակն է   հաճախորդներին ավելի հետաքրքիր դարձնել մատուցվող ծառայությունները, բայց հաշվի առնելով այն արձագանքը, որ առաջարկն արժանացավ համացանցում՝ մարքեթինգային այս «նորարարությունը»  խայտառակությամբ  տապալվել է սեքսիստական լինելու պատճառով:   

 

Օգտատերերից մեկը գրել է. «Դուք ձեռ ե՞ք առնում, առանձին խաշ կանանց համար, էն էլ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ, ավելի ստերեոտիպային հնարավոր չէր լինել»: Մյուսի գրառումը. «Ավելի կարծրատիպացված, տխմար ու հետամնաց գաղափար ուղղակի անհնար էր առաջարկել: Ինձ միայն մի բան է հետաքրքրում,  սրա հեղինկանը կի՞ն է: Եթե այո, ուրմեն ինքը հոգեբանի կարիք ունի…»: Կամ՝ «Խաշը հո ներքնազգե՞ստ չի, որ պետք ա լինի կանանց ու տղամարդկանց համար տարբեր: Հոգով ստրուկ լինելը տարածված ա, բայց էսքա՞ն ստրուկ…»: Մնացած գրառումներն էլ նույն համատեքստում:

 

Այս ամբողջ պատմության մեջ ուշագրավն ու հուսադրողն  այն է, որ զայրացած մեկնաբանություններ գրառել են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ՝ չընդունելով նման գաղափարի անգամ գոյությունը:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 503

Վերադառնալ վերև