Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Երբ իմանում եմ տղան խոպանչի է,ասում եմ՝ աղջիկ չունեմ ձեզ տալու»…

«Եթե  այս խելքս լիներ ,հաստատ  ամուսնուս չէի թողնի  որ բռներ խոպանի ճանապարհը,թող մի բան էլ պակաս լիներ մի շոր ու կոշիկ քիչ հագնեինք ,բայց իմ ընտանիքի տղամարդը `իմ ու երեխեքիս կողքին լիներ», – ասում է 59-ամյա Սիրանուշ Գալստյանը` շեշտելով ,որ ամուսնու` 22   տարի առաջ արտագնա աշխատանքի մեկնելու որոշումը ճակատագրական սխալ եղավ , որի համար ընտանիքը վճարում է մինչ օրս:

 

Տիկին Սիրանուշի  երրորդ  երեխան 1992 –ին 10 տարեկան էր, երբ նրա գավառցի  ամուսինը`  մեկնեց Ռուսաստան` փող վաստակելու, ընտանիքը պահելու համար:

 

Հայաստանի ամենավատ  տարիներն էին …մութ,  ցուրտ  մարդիկ պարտքերի մեջ խեղդվւած ու միակ լուսավոր կետը Ռուսատանի ճանապարհն էր:

 

«Միգրացիայի դեպքում ինչ  ընտանեկան երջանկության մասին խոսք  կարող է լինել:Լիարժեք ընտանիքը նա է ,որ կյանքիդ ամեն  օրը վայելում ես ընտանիքիդ անդամների հետ միասին: Երբ տան տղամարդտ  է տան լույսը հանգցնում ու պառկում քնելու:Իսկ եթե նա կողքիդ չէ ,ապա երջանկությունդ կիսատ է,էլ չասեմ   ոչ լիարժեք» , – ասում է տիկին Սիրանուշը ու  հավելելում, որ միգրացիա երևույթը ընտանիքը ուղղակի քայքայում է  թե՛ բարոյապես, թե՛ հոգեպես:

 

Մասնագիտությամբ մանկավարժ տիկին Սիրանուշը  պատմում է, որ տղաներին դաստիարակելիս խնդիրներ չի ունեցել մինչև հասունացման շրջանը. «Այդ տարիքում հոր կարիքը խիստ զգացվում էր: Բայց այլ ելք չկար: Դաստիրակությունը սկսվում  և ավարտվում էր հեռախոսակապով»:

 

Տիկին  Սիրանուշի խոսքով` «խոպանչիների» ընտանիքներում հաստատ մի բան  թերի  էի մնում: Երեխաները չեն տեսնում  ծնողների սերը, ,նվիրումը,միմյանց հետ փոխհարաբերվելը ու ամենակարևորը ընտանեկան ջերմությունը:

 

«Էլ չասեմ ,որ որպես կին դադարում ես կին լինելուց ,մտածում ես միայն հավատամության   ընտանիքի պատիվը և արժանապատվությունը բարձր պահելու մասին,ու որպես կին հոգուտ խորքում գիտես ,որ քո տղամարդը հաստատ դրսում մենակ չէ»:

 

Հոգեբաներն ասում են ,որ  միգրացիայի դեպքում ընտանիքը արհեստականորեն պառակտվում է: Այն ազդում է նաև ծնող-զավակ հարաբերությունների ու երեխաների հոգեբանության վրա:

 

Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերում ու քաղաքներում  հարսանիքների ամենաբուռն շրջանը համարվում է փետրվարից –ապրիլ ընկած ժամանակահատվածը: Երիտասարդները նոյեմբեր- դեկտեմբեր ամսին  վերադառնում են խոպանից ու սկսում են հարսնացուի փնտրտուքների աշխատանքը:

 

23 –ամյա  Սոնա Գրիգորյանը ժպիտը դեմքին պատմում է,որ եկան իրեն ուզելու գիտեր ,որ խոպանչու կին է դառնալու,բայց Արտակի տեսքն ու սերը շատ զորեղ էր:

 

«Ամուսնացանք ,հարսանիքից վեց ամիս անց մեկնեց ,հիմա հղիության  4-րդ ամսում եմ ,ու շատ կուզենայի ,որ Արտակը կողքս լիներ,բայց դե ուրիշ ճար չկար,պիտի գնար :Մեծ հարսանիք էինք արել ու պարտքեր էինք կուտակել,տեսեք ոսկեղենիցս մենակ կալցոս ա մատիս, մնացածը բանկը դրած ա….», – արդեն հուզմունքը խեղդելով ու արցունքների միջից ժպտալով պատմում է Սոնան:

 

Ի տարբերություն  Սոնայի տիկին  Մարիետան դեմ է խոպանչու հետ ընտանիք կազմելուն: «Աղջիկս արդեն հասուն   օրիորդ է,ավարտել է համալսարանը ,բայց հենց գալիս են ուզելու ու երբ իմանում եմ տղան խոպանչի է,ասում եմ աղջիկ չունեմ ես ձեզ տալու»:

 

Տիկին Մարիետան այդպես  է խոսում,քանի որ տառապանքը փորձ ունի:Ինչպես ինքն է ասում ստաժավոր խոպանչու  կին է:

 

«Սկզբում ամուսինս գնաց խոպան ,քանի որ չէինք կարողանում մարդավարի ապրել,հետո դա դարձավ  խասյաթ ու թեկուզ այստեղ մի քիչ քիչ փողով գործ էին առաջարկում մեկա  նրա աչքը դուրսն էր: Ինչի ես չեմ հասկանում, թե  Գուրգենս ինչի էր ձգտում  դեպի դուրս….ախ էդ ռուս կնիկները ,թող մի օր գան ու էս խանձող արևի տակ աշխատեն ,տենամ սիրուն կմնան»,ասում է տիկին Մարիետան:

 

Խոպանչու կինը ստիպված է երեխայի համար լինել և՛ հայր, և՛ մայր, տան համար էլ թե՛ կինը, և թե՛ տղամարդ: Ամուսինն էլ  արդեն դառնում է ֆինանսական միջոցներ ապահովող, ու ակամայից ստանձնում է հյուրի կարգավիճակ:

 

«Ավելի լավ է  տան տղամարդն աշխատի հայրենիքում,իր դռան վրա, քիչ վաստակի, միայն թե ընտանիքի հետ լինի»,- համոզված է մանկավարժ  Սիրանուշը:

 

Միգրացիայի հարցերով փորձագետ Ռուբեն Եգանյանն ասում է, որ  2007 թվականից մինչեւ այսօր Հայաստանից տարեկան 30. 000  մարդ է մեկնում եւ չի վերադառնում Հայաստան…

Արմինե  Գևորգյան

Դիտումների քանակը` 3885

Վերադառնալ վերև